XXXTentacion
ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ / From Wikipedia, the free encyclopedia
Ջասեյ Դուեյն Օնֆրոյ (անգլ.՝ Jahseh Dwayne Onfroy, հունվարի 23, 1998(1998-01-23)[2], Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] - հունիսի 18, 2018(2018-06-18)[2], Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), առավել հայտնի Էքս-Էքս-Էքս Թենթասիոն (XXXTentacion)[5] բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ։ Չնայած նրան, որ Օնֆրոյը հակասական գործիչ էր` օրենքի հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառով, նա ունեցել է իր կարճ կարիերայի ընթացքում զգալի թվով երիտասարդ հետևորդներ և ժողովրդականության պոռթկումներ[6]։ Նրան հաճախ էին գովերգում քննադատներն ու երկրպագուները իր բազմակողմանիության, թրեպ, R&B, ռոք և էմո ոճի երաժշտության համար[7]։
Էքս-Էքս-Էքս Թենթասիոն | |
---|---|
Օնֆրոյի մագշոտը 2016թ. | |
Բնօրինակ անուն | XXXTentacion |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jahseh Dwayne Ricardo Onfroy |
Նաև հայտնի է որպես | XXXTentacion, XXX, Triple X, Young Dagger Dick[1] և X |
Ծնվել է | հունվարի 23, 1998(1998-01-23)[2] Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 18, 2018(2018-06-18)[2] (20 տարեկան) Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Բոկա Ռաթոն[3] |
Ժանրեր | Հիփ հոփ, ռեփ ռոք, թրեպ, R&B, ալտերնատիվ ռոք, էմո ռեփ[4] |
Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր և թմբուկ |
Գործունեություն | 2013–2018 |
Լեյբլ | Bad Vibes Forever, Caroline, Empire |
Կրթություն | Փայփեր ավագ դպրոց |
Պարգևներ | |
Կայք | xxxtentacion.com |
Ստորագրություն | |
XXXTentacion Վիքիպահեստում |
XXXTentacion-ը ծնվել է Ֆլորիդա նահանգի Պլանտեշյն քաղաքում, սակայն իր մանկության մեծ մասն անցկացրել է Լաուդերհիլում։ Անչափահասների ուղղիչ կենտրոնից ազատվելուց հետո սկսել է զբաղվել ռեփ երաժշտությամբ՝ 2013 թվականի հունիսին «SoundCloud» հարթակում թողարկելով «News/Flock» անվամբ առաջին կատարումը։ Շուտով նա դարձել է հանրաճանաչ գործիչ SoundCloud ռեփում, թրեպ հարթակում, որը տարրեր է վերցնում lo-fi երաժշտությունից և խիստ 808-ականներից։ XXXTentacion-ը լայն ճանաչում է ստացել «Look at Me» սինգլից հետո։ «17» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 25-ին, որը զբաղեցրել է ԱՄՆ «Billboard 200» հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը, իսկ երկրորդ՝ «?» կոչվող ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին՝ առաջին տեղը գրավելով «Billboard 200»-ում։ Երկու ալբոմները հավաստագրվել են ամերիկյան ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիաի (RIAA) կողմից։ XXXTentacion-ի մահվանից մեկ շաբաթվա ընթացքում «Sad!» սինգլը Billboard Hot 100-ի 52-րդ հորիզոնականից բարձրացել է արաջին հորիզոնական` Ջեյսին դարձնելով առաջին կատարողը, որը գլխավորում է Billboard Hot 100-ը հետմահու՝ 1997 թվականին The Notorious B.I.G.-ից հետո։ «17» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 25-ին։ Օնֆրոյի երկրորդ՝ «?» կոչվող ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին՝ առաջին տեղը գրավելով «Billboard 200»-ում։
2018 թվականի հունիսի 8-ին 20 տարեկանում XXXTentacion-ը մահացու վիրավորվել Էր Ֆլորիդայի նահանգի Դիրֆիլդ-Բիչքաղաքի Մոտոցիկլետների դիլերային կենտրոնի մոտ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ[8]։ Հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել ամենագնացով այն բանից հետո, երբ Օնֆրոյից գողացել են Louis Vuitton պայուսակը, որը պարունակեր էր 50 հազար դոլար։ Չորս կասկածյալներ ձերբակալվել են և այժմ սպասում են դատին։