We Are the World
From Wikipedia, the free encyclopedia
«We Are the World» (հայերեն՝ Մենք ենք աշխարհը), ամերիկացի 45 արտիստից բաղկացած «USA for Africa» (United Support of Artists for Africa) սուպերխմբի բարեգործական սինգլը։ Աֆրիկայի սովյալներին օգնելու համար միավորվելու կոչ անող երգը գրել են Մայքլ Ջեքսոնը և Լայոնել Ռիչին և պահպանվել հանրաճանաչ երաժշտության և գոսպելի ժանրերում։ Ծրագրի պրոդյուսերներն են Քուինսի Ջոնսը և Մայքլ Օմարտիանը։ Երգը ներառվել է համանուն ալբոմում։
«We Are the World» | |
---|---|
USA for Africa-ի սինգլը | |
«We Are the World» ալբոմից | |
«Բ» կողմ | «Grace» |
Թողարկված | 1985 թվականի մարտի 7 |
Ֆորմատ | վինիլային սկավառակ, երաժշտական սթրիմինգ, Ձայնապնակ և ՎիԷյչԷս |
Ձայնագրված | 1985 թվականի հունվարի 28 |
Ժանր | փոփ և գոսպել |
Երգահան | Մայքլ Ջեքսոն |
Տևողություն | 7:14 |
Լեյբլ | Epic Records, Columbia Records և Sony Music Entertainment |
Պրոդյուսեր | Քուինսի Ջոնս և Michael Omartian? |
«We Are the World»-ը դարձել է առաջին մուլտիպլատինե և ամենաարագ վաճառվող սինգլը Միացյալ Նահանգների հանրաճանաչ երաժշտության պատմության մեջ։ Ստեղծագործությունը գլխավորել է աշխարհի բոլոր հիթ-շքերթները։ Ստուդիայում երգի ձայնագրման գործընթացը նկարահանվել է տեսաժապավենի վրա։ Այդ կադրերը հետագայում տեսահոլովակ են դարձել «We Are the World»-ում, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 1985 թվականի մարտի 11-ին MTV հեռուստաալիքով։
1985 թվականի հունիսի 10-ին առաջին ինքնաթիռը հումանիտար օգնություն է հասցրել Եթովպիա և Սուդան։ 1987 թվականի վերջին «USA for Africa» բարեգործական հիմնադրամը ստացել է 91 միլիոն դոլարի չափով միջոցներ, որոնցից 54-ը ստացվել են սինգլի վաճառքից։
25 տարի անց՝ 2010 թվականին, Քուինսի Ջոնսի և Լայոնել Ռիչիի նախաձեռնությամբ թողարկվել է երգի նոր տարբերակը՝ «Artists for Haiti» սուպերխմբի կատարմամբ։ Ստեղծագործությունը ստացել է «We Are the World 25 for Haiti» անվանումը։ Սինգլի վաճառքից ստացված միջոցներն ուղղվել են Հայիթիում տեղի ունեցած խոշոր երկրաշարժից տուժածներին։