Unreal Engine
From Wikipedia, the free encyclopedia
Unreal Engine (հայերեն՛ Անիրական շարժիչ), խաղային շարժիչ, որը մշակվել և սպասարկվում է Epic Games-ի կողմից։ Այս շարժիչով առաջին խաղը 1998 թվականին թողարկված առաջին դեմքով հրաձիգ Unreal-ն էր։ Չնայած շարժիչն ի սկզբանե նախատեսված էր առաջին դեմքով հրաձիգների մշակման համար, շարժիչի հետագա տարբերակները հաջողությամբ օգտագործվել են տարբեր ժանրերի խաղերում, ներառյալ գաղտագողի խաղերը, մարտական խաղերը և մասսայական բազմախաղացող առցանց դերային խաղերը։ Նախկինում շարժիչը բաշխվում էր ամսական բաժանորդագրության հիման վրա. 2015 թվականից ի վեր Unreal Engine-ն անվճար է, սակայն այն օգտագործող հավելվածներ մշակողները պարտավոր են որոշակի պայմաններով փոխանցել համաշխարհային եկամտի հոնորարների 5%-ը[3]։
Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...
Տեսակ | Խաղի շարժիչ |
---|---|
Հեղինակ | Թիմ Սուինի |
Նախագծումը՝ | Epic Games |
Գրված է՝ | C++[1] |
ՕՀ | macOS, Microsoft Windows, Linux, iOS, Android[2] |
Լույս տեսավ՝ | 1996 |
Վերջին կայուն տարբերակ | 5.0 / ապրիլի 5, 2022 թ․ |
Արտոնագիր | առևտրային ծրագրեր |
Կայք | Պաշտոնական կայք |
Unreal Engine Վիքիպահեստում |
Փակել