Ryanair
From Wikipedia, the free encyclopedia
Ryanair, իռլանդական ավիաընկերություն, խոշորագույն ավիաընկերություններից է Եվրոպայում[6]։ Ընկերության գրասենյակը գտնվում է Դուբլինում։ «Ryanair. Թռիր ավելի էժան» կարգախոսի ներքո[7] Ryanair -ը տարեկան իրականացնում է շուջ 149 միլիոն ուղևորափոխադրում (նախքան Covid-19)՝ օրական շուրջ 77 հանգուցային կետերից կատարելով ավելի քան 2100 չվերթներ, ավիաընկերությունը միմիանց է կապում ավելի քան 240 ուղղություններ շուրջ 40 երկրներում[8]։
Ryanair | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1985[1] | |||
Հիմնադիր | Tony Ryan? | |||
Կենտրոններ | Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան | |||
Մասնաճյուղեր | Laudamotion?, Buzz?, Malta Air? և Ryanair UK? | |||
Ինքնաթիռներ | Boeing 737-800[2] | |||
Նավատորմ | 302 (+280 պատվերված) | |||
Կարգախոս | The Low Fares Airline | |||
Գլխամաս | Dublin Airport, Fingal, Իռլանդիա | |||
Ղեկավարություն | Eddie Wilson? | |||
Շրջանառություն | ▲10,8 մլրդ € (2022)[3] | |||
Հիմնադրային շահույթ | €658,6 միլիոն (2014) | |||
Շահույթ | €8,812 միլիոն (2014) | |||
Ընդհանուր ակտիվներ | €8,812 միլիոն (2014) | |||
Ընդհանուր կապիտալ | €3,286 միլիոն (2014) | |||
Բորսա | RYA, LSE: RYA և | |||
Աշխատակիցներ | ▲19 000 մարդ (2022)[5] | |||
ryanair.com |
Ավիաընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին Իռլանդիայի միլիոնատեր Թոնի Ռայանի կողմից։ Առաջին թռիչքը իրականացրել է 1985 թվականին։ Այն կազմում է Ryanair Holdings ընտանիքի խոշորագույն ավիաընկերությունը և ունի Ryanair UK, Ryanair Sun, Malta Air և Lauda քույր ավիաընկերությունները։ 2016 թվականի դրությամբ Ryanair-ը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունն է և տեղափոխել է ավելի շատ ուղևոր քան որևէ այլ ավիաընկերություն[11]։
Դեղին քնարը կապույտ ֆոնի վրա Ռայնէյրի ապրանքանիշն է։ Պատկերում առկա է թռչող մարդու նրբագեղ կազմվածք, որի թևերն ուղղված են դեպի վեր, ինչը խորհրդանշում է թռիչքի ազատությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը[12]։
2022 թվականի հունվարի դրությամաբ Ryanair-ի օդային նավատորմում առկա է ծառայության մեջ գտնվող ավելի քան 252 Boeing 737-800, 11 Boeing 737 MAX 8 և մեկ 737-700 օդանավեր[13], որն օգտագործվում է չարթերային թռիչքների և օդաչուների ուսուցման համար[14]։ Առաջիկայում Ryanair-ը 22 միլիարդ դոլար է պատրաստվում ներդրել Boeing 737-8200 «Gamechanger» 210 նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար, ինչը նշանակում է 4%-ով ավելի շատ հյուրեր, 16%-ով պակաս վառելիքի այրում և արտանետումներ, 40%-ով ավելի քիչ աղմուկ[15]։ Ավիաընկերությունը բնորոշվում է որպես արագ զարգացող, ինչը արդյունք է Եվրոպայում ավիացիայի մասին կանոնների փոփոխման և հաջող բյուջետային բիզնես մոդելի կիրառման։ Ryanair-ը սպասարկում է 38 երկիր Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո) և Միջին Արևելքում (Իսրայել, Լիբանան և Հորդանան)[16]։
Ryanair -ը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին՝ իր բարձրակարգ օդանավակայանի, ինչպես նաև ժամանակակից ինքնաթիռների և անձնակազմի սպասարկման որակի համար[17]։