MacOS Big Sur
From Wikipedia, the free encyclopedia
macOS Big Sur, օպերացիոն համակարգ, որը նախատեսված է անհատական և սերվերային համակարգիչների համար։ Մշակված է Apple ընկերության կողմից։ Օպերացիոն համակարգը առաջին անգամ ցուցադրվել է 2020 թվականի հուլիսի 20-ին WWDC 2020-ի ժամանակ[1] և թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին[2]։
Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
Տեսակ | ՕՀ, մաքՕՍ և UNIX 03? |
---|---|
Նախագծումը՝ | Էփլ |
Ինտեսֆեյս | Aqua? |
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 12, 2020 |
Պլատֆորմ | x86_64, ARMv8, ARM և iOS |
Արտոնագիր | Apple Public Source License? և ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Հիմք են ծառայել | Darwin և Յունիքս |
Նախորդ | MacOS Catalina |
Հաջորդ | macOS Monterey? |
Անվանված է | Բիգ Սյուր |
Կայք | apple.com/macos/big-sur/(անգլ.) |
Փակել
macOS Big Sur-ի հիմնական փոփոխությունը կատարվել էր օգտատիրոջ ինտերֆեյսի վրա, ինչպես նաև ARM ճարտարապետությամբ աշխատող միջուկների աջակցում[3]։ Բացի դա, այս տարբերակում ընկերությունը հրաժարվեց ընդլայնված միջուկից[4], ինչը ավելացնում է համակարգի անվտանգությունը ծրագրային ապահովումների տեղադրման փուլում, բարելավել է կիբեր անվտանգությունը, դրա հետ մեկ տեղ համակարգը դարձրել ավելի թեթև, ինչպես նաև այս տարբերակում հասանելի դարձան iOS և iPadOS-ի համար նախատեսված հավելվածները[5]։