Live Aid
From Wikipedia, the free encyclopedia
Live Aid (ընթերցվում է «Լայվ Էյդ», անգլ.՝ Կենդանի օգնություն), միջազգային բարեգործական երաժշտական փառատոն, որը տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 13-ին։ Միջոցառումը կազմակերպվել է բրիտանացի երաժիշտներ Բոբ Գելդոֆի և Միջեմ Յուրի կողմից, Եթովպիայում 1984-1985 թվականների սարսափելի սովի ժամանակ տուժածներին օգնելու նպատակով։
Արագ փաստեր Live Aid, Տեսակ ...
Live Aid | |
---|---|
Տեսակ | Երաժշտական փառատոն |
Ժամանակաշրջան | 1985, հուլիսի 13 |
Վայր | Լոնդոն (Ուեմբլի) Ֆիլադելֆիայում (Ջոն Քենեդիի անվան մարզադաշտ) |
Ակտիվ | 72,000 (Լոնդոն) 99,000 (Ֆիլադելֆիա) |
Մասնակիցներ | Nik Kershaw?, Ֆրեդի Մերկուրի, The Hooters?, Paul Young?, Autograph? և Բրայան Ադամս |
Live Aid 1985 Վիքիպահեստում |
Փակել
Հիմնական հարթակներ են դարձել «Ուեմբլի» մարզադաշտը Լոնդոնում (որը 82000 մարդ է տեղավորել) և Ջոն Քենեդիի անվան մարզադաշտը Ֆիլադելֆիայում (որը 99000 մարդ է տեղավորել[1])։ Նմանատիպ համերգներն անցկացվել են նաև Մելբուրնում և Ճապոնիայում։
Այս միջոցառման համար կազմակերպվել է ամբողջ պատմության մեջ ամենանշանավոր արբանյակային հեռարձակումը․ մոտ 1,9 միլիարդ մարդ[2] ավելի քան 150 երկրներում նայում էր ուղիղ եթերում այդ միջոցառումը[3][4]։