Baidu
From Wikipedia, the free encyclopedia
Baidu (Չին՝․ 百度|Bǎidù, NASDAQ: BIDU ), չինական ընկերություն, որը տրամադրում է վեբ-ծառայություններ, որոնցից հիմնականը հանդիսանում է նույնանուն որոնողական համակարգը՝ առաջատար չինական որոնողական համակարգերի շրջանակներում։ Որոնման համակարգերի գլոբալ շուկայում զբաղեցնում է 1․5%-ը[3]։
Baidu | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ինտերնետ-որոնողական համակարգ, ձեռնարկություն, հանրային ընկերություն և առցանց համայնք |
Հիմնադրված է | հունվար 2000 |
Հիմնադիր | Ռոբին Լի (գործարար) |
Երկիր | Չինաստան |
Տնօրեն | Ռոբին Լի (գործարար) |
Արդյունաբերություն | համացանց |
Հասույթ | ▼17,9 մլրդ $ (2022)[1] |
Աշխատողների թիվ | 5500 մարդ |
Դուստր ընկերություններ | iQIYI? |
Կայք | baidu.com(չին.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ, Համացանցի կոնսորցիում, Open Invention Network? և ITU Telecommunication Standardization Sector?[2] |
Բորսա | SEHK: 9888 և |
Baidu Վիքիպահեստում |
Բայդուի ինդեքսում պարունակում է ավելի քան 740 միլիոն վեբ էջեր, 80 միլիոն պատկերներ և 10 միլիոն մեդիա ֆայլեր[4]։
Բայդուն նաև ունի օնլայն-հանրագիտարան՝ Բայդու Հանրագիտարանը, որն առաջ է անցել չինարեն վիքիպեդիայից։
2013 թվականին գերմանացի արտադրողների հետ համատեղ թողարկվել է Baidu Antivirus 2013 Beta-ն։ Հակավիրուսային ծրագիրը ներառում է Baidu Antivirus և ամպային շարժիչ Baidu Cloud Security-ը, Avira Antivirus-ի հետ համատեղ, որպես համալիր պաշտպանություն բոլոր տեսակի առցանց սպառնալիքներից։ Baidu Antivirus 2013-ն ունի հակավիրուսային ծրագրի կարգավիճակ։