Archie Comics
From Wikipedia, the free encyclopedia
Archie Comic Publications, Inc. (առավել հայտնի է որպես Archie Comics), ամերիկյան կոմիքսների հրատարակչություն, որի ղեկավար կայանը գտնվում է Պելեմում՝ Նյու Յորք նահանգում[1][2]։ Հայտնի է իր կոմիքսներով, որոնց գլխավոր հերոսները հանդիսանում են դեռահաս Արչի Էնդրյուսը, Բեթի Կուպերը, Վերոնիկա Լոդջը, Ջագհեդ Ջոնսը, Ռեդջի Մանթլը, Սաբրինա Սփելմանը և երաժշտական «Ջոզին և կատվիկները» խումբը։ Հերոսները ստեղծվել են խմբագիր և հրատարակիչ Ջոն Լ. Հոլդուոթերի կողմից, իսկ սկզբնական պատկերը ստեղծել է Բոբ Մոնտանան։ Հոլդուոթերը մասամբ օգտագործել է այն մարդկանց կերպարները, որոնց հանդիպել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում՝ աշխատանք և բնակավայր փնտրելու ժամանակ։
Archie Comics | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, գրահրատարակչություն և Կոմիքսների հրատարակիչներ |
Հիմնադրված է | 1939 |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, Նյու Յորք, ԱՄՆ և Pelham |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Nancy Silberkleit? |
Արդյունաբերություն | comics industry? |
Դուստր ընկերություններ | Radio Comics? |
Կայք | archiecomics.com(անգլ.) |
Archie Comics Վիքիպահեստում |
Արչի Էնդրյուսը առաջին անգամ հայտնվել է Pep Comics #22 ամսագրում՝ 1941 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նկարները կատարել է Մոնտանան, պատմությունը գրել է Վիկ Բլումը։ Հոլդութերը սպասում էր, որ Արչին դուր կգա Էնդի Հարդիի մասին պատմող ֆիլմերի երկրպագուներին, որտեղ խաղացել է Միկի Ռունին[3]։ Archie Comics անվան տակ կազմակերպությունը հրատարակում է ամենաերկար կոմիքսը, որը հրատարակվում է 1942 թվականի ձմռանից, #114 հրատարակությունից հետո այն ստացավ Archie անվանումը։ 2015 թվականի հուլիսին կոմիքսը վերահրատարակվել է #1 համարից, որտեղ թարմացվել էին կերպարների տեսքը և դիզայնը, աշխատելով գրավել ավելի ժամանակակից ընթերցողների[4]։
Archie Comics-ի կերպարները և սյուժեն օգտագործվել է մի շարք ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում, մուլտֆիլմերում և տեսախաղերում։