2010-ականներ
From Wikipedia, the free encyclopedia
2010-ական թվականներ (10-ականներ, տասականներ), տասնամյակ, որն ընդգրկում է 2010 թվականից 2019 թվականը ներառյալ[1]։ Տասնամյակը բնութագրվում է նոր սառը պատերազմով՝ Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և Ռուսաստանի, Չինաստանի միջև քաղաքական հակամարտությամբ, ինչպես նաև սրում է պահպանողականության և ազատականության միջև հակասությունները, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի միջև հեղափոխություններն ու քաղաքացիական պատերազմները, Երրորդ աշխարհի երկրներից զանգվածային արտագաղթը և դրա դեմ պայքարի փորձերը։ Մշակույթի մեջ կարևորագույն տեղ է գրավում համացանցը՝ համացանցի հանրահայտ մարդիկ, բլոգերները և սթրիմերները, վիդեո-հոսթինգը։ Ամենատարածված երաժշտական ժանրը հիփ հոփն է[2][3][4]։
Մանրամասն տեղեկատվություն 21-րդ դար ...
21-րդ դար: 2010—2019 տարիներ |
---|
1990‑ականներ · 2000‑ականներ — 2010‑ականներ — 2020‑ականներ · 2030‑ականներ |
Փակել