1Մ
From Wikipedia, the free encyclopedia
1Մ Մարս մոլորակի ուսումնասիրության համար նախատեսված խորհրդային միջմոլորակային կայանների առաջին սերունդ[1]։ Դրանք Մարսի հետազոտությունների առաջին առաքելություններն էին։ Արևմտյան լրատվամիջոցները տիեզերանավն անվանել են «Մարսնիկ»՝ Մարս և Սպուտնիկ բառերի համադրությամբ։ Անվանումը տրվել է հետագայում, իրականացման ընթացքում նախագիծը անվանվել է «Օբյեկտ Մ»[2]։
Սարքերի արձակումը նախատեսված էր 1960 թվականի սեպտեմբերին, սակայն փաստացի կատարվել է հոկտեմբեր ամսվա առաջին կեսին։
1961 թվականին 1Մ նախագծի հիման վրա ստեղծվեց միջմոլորակային կայանների երկրորդ սերունդը՝ 2ՄՎ։