Ֆոբոս ծրագիր
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոբոս ծրագիր (ռուս.՝ Фобос, Fobos, հուն․՝ Φόβος), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների զույգ, որոնք նախատեսված էին Մարս մոլորակի և նրա արբանյակների՝ Ֆոբոսի և Դեյմոսի հետազոտությունների համար։ Ֆոբոս-1-ը արձակվել է 1988 թվականի հուլիսի 7-ին, իսկ Ֆոբոս-2-ը՝ 1988 թվականի հուլիսի 12-ին։ Կայանները արձակվել են Պրոտոն հրթիռՊրոտոն-Կ հրթիռով[1]։
Ֆոբոս-1-ի Մարսի ճանապարհին խափանվեց և կորսվեց[1]։ Ֆոբոս-2-ը դուրս եկավ Մարսի ուղեծիր, սակայն նրա հետ կապն ընդհատվեց մինչ առաքելության վերջնական փուլը, նախքան պլանավորված Ֆոբոս վրա իջեցվող սարքերի իջեցումը[1]։ Ֆոբոս-1-ը և 2-ը ստեղծվել են հիմնվելով նոր կայանների նախագծի հենքի վրա, որոնք հաջորդել են 4ՄՎ նախագծին, որն օգտագործվում էր 1975-1985 թվականների Վեներա ծրագրում։ Այս նոր նախագիծը հետագայում օգտագործվել է Վեգա-1 և Վեգա-2 առաքելությունների ժամանակ։ Կայաններն ունեին մոտ 2600 կգ զանգված (6220 կգ՝ ուղեծիր դուրս գալու սարքավորումով)։
Ֆոբոս ծրագիրը իրականցվում էր 14 երկրների համագործակցությամբ, ներառյալ՝ Խորհրդային Միություն, Շվեդիա, Շվեյցարիա, Ավստրիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա և Միացյալ Նահանգներ և այլն։