Տեկլա Հուլտին
From Wikipedia, the free encyclopedia
Տեկլա Յոհաննա Վիրջինիա Հուլտին[3] (ֆիններեն՝ Thekla (Tekla) Johanna Virginia (Wirginia) Hultin[4][5], ապրիլի 18, 1864(1864-04-18)[1], Յակիմա (կայարան, Լահդենպոխսկի շրջան), Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մարտի 31, 1943(1943-03-31)[2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն հասարակական և պետական գործիչ, Ֆինլանդիայում առաջին կին փիլիսոփայության դոկտորը։ Եղել է հայտնի լրագրող, աշխատել է «Պյայվյալեհտի» թերթում, այնուհետև զբաղեցրել է «Իսյանմաան Յուսթյավյա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[⇨]: Իշխանությունների կողմից թերթը փակելուց հետո սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, աշխատել է որպես Լեոպոլդ Մեխելինի քարտուղար, դարձել 20-րդ դարի սկզբում Ֆինլանդիայի քաղաքական կյանքի նշանավոր գործիչ։ Պայքարել է ինչպես ռուսական իշխանությունների վարած ռուսականացման քաղաքականության դեմ, այնպես էլ Շվեդիայի ճնշող տիրապետության դեմ։ Եղել է ֆիննական խորհրդարանի (1908-1924), Հելսինկիի քաղաքային խորհրդի (19241930) անդամ[⇨]:
Տեկլա Հուլտին ֆիններեն՝ Thekla Johanna Virginia Hultin | |
Կուսակցություն՝ | Young Finnish Party? և Ազգային կոալիցիոն կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հելսինկիի համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և Ապահովագրության վիճակագիր |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1864(1864-04-18)[1] |
Ծննդավայր | Յակիմա (կայարան, Լահդենպոխսկի շրջան), Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | մարտի 31, 1943(1943-03-31)[2] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա և Ֆինլանդիայի մեծ իշխանություն |