Վատիկան
Երկիր Հարավային Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Վատիկան քաղաք (իտալ.՝ Città del Vaticano [tʃitˈta del vatiˈkaːno]; լատին․՝ Civitas Vaticana)[Ն 1], պաշտոնապես Վատիկան քաղաք-պետություն (իտալ.՝ Stato della Città del Vaticano[Ն 2], լատին․՝ Status Civitatis Vaticanae)[Ն 3], ինքնիշխան պետություն, որը տեղակայված է Հռոմ քաղաքում։ 44 հեկտար մակերեսով (110 ակր) և մոտ 1000 բնակչությամբ[1] այն աշխարհի ամենափոքր պետությունն է և՛ տարածքով և՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ, պաշտոնապես այն ինքնիշխան չէ, բայց ինքնիշխանությունը գտնվում է պապականության ձեռքում։
Վատիկան Քաղաք-Պետություն Status Civitatis Vaticanae |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Inno e Marcia Pontificale | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Վատիկան Քաղաք | |||
Պետական լեզուներ | լատիներեն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 0.44 կմ² (234րդ) | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 824 | ||
- | Խտություն | 1,780 /կմ² 4,610 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .va | |||
Հեռախոսային կոդ | +39 |
Հոգևոր[1] կամ եկեղեցական-մենիշխանական[2] պետություն է (թեոկրատիայի տեսակ), որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Բարձրագույն պետական իշխանությունն իրականացնում է տարբեր ազգային պատկանելիություն ունեցող կաթոլիկ հոգևորականությունը։ 1377 թվականին Ավիգոնից պապերի վերադարձից հետո նրանց նստավայրը հիմնականում Վատիկանի Առաքելական պալատն է, որը գտնվում է ներկայիս Վատիկան քաղաքում, չնայած որ երբեմն նստավայրը տեղափոխվել է Հռոմի Քուիրինալյան պալատ կամ այլ տեղ։
Վատիկանը տարբերվում է պապական աթոռից (լատին․՝ Sancta Sedes)[Ն 4], որը գալիս է վաղ քրիստոնեական ժամանակներից և հիմնական եպիսկոպոսական աթոռն է 1,2 միլիարդ լատինական և արևելյան կաթոլիկ հավատակիցներով ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից անկախ քաղաք-պետությունը ստեղծվեց 1929 թվականին Պապական աթոռի և Իտալիայի միջև Լաթերանի պայմանագրով, որով այն ներկայացվում էր որպես նոր ստեղծված[3], ոչ թե որպես ավելի մեծ պապական պետությունների ժառանգորդ (756-1870), որը նախկինում ընդգրկել է Ապենինյան թերակղզու զգալի մասը։ Պայմանագրի համաձայն՝ Պապական աթոռն ունի քաղաք պետության նկատմամբ «ամբողջական սեփականատիրություն, բացառիկ տիրապետություն և ինքնավար իշխանություն և արդարադատություն»[4] ։
Վատիկանում կան կրոնական և մշակութային տեսարժան վայրեր, օրինակ՝ Սուրբ Պետրոսի տաճարը, Սիքստինյան կապելլան, Վատիկանի թանգարանները։ Այնտեղ են գտնվում աշխարհի ամենահայտնի նկարներն ու քանդակները։ Վատիկանի բացառիկ տնտեսությանը ֆինանսապես աջակցում է նամականիշների և հուշանվերների վաճառքը, թանգարանների մուտքի վճարը, հրատարակությունների վաճառքը։