Սուն Յաթ-Սեն
From Wikipedia, the free encyclopedia
Սուն Յաթ-Սեն (հայտնի է նաև Սուն Չժուն-շան, Սուն Վէն անուններով, չինարեն ավանդ. 孫逸仙, հեշտ. 孙逸仙 , պինին: Sūn Yìxiān, պալլ.: Сунь Исянь; նոյեմբերի 12 1866 - մարտի 12 1925)[2][3], չինացի հեղափոխական, բժիշկ, փիլիսոփա[4][5], Գոմինդան կուսակցության հիմնադիրը. ամենահայտնի չինացի քաղաքական գործիչներից մեկը։ 1940 թ-ին Սուն Յաթ-Սենը հետմահու ստացավ «ազգի հայր» տիտղոսը։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Սուն Յաթ-Սեն Sūn Yìxiān | ||||
Սուն Յաթ-Սենը | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունվարի 1 1912 - ապրիլի 1 1912 | ||||
Նախորդող | Չկա | |||
Հաջորդող | Յուան Շիկայ | |||
Կուսակցություն՝ | Գոմինդան | |||
Կրթություն՝ | Հոնկոնգի բժշկական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | Բժիշկ Քաղաքական գործիչ Հեղափոխական Գրող | |||
Ազգություն | Չինացի | |||
Դավանանք | բողոքական | |||
Ծննդյան օր | 1866 նոյեմբերի 12 | |||
Ծննդավայր | Ցույխեն, Սյանշան, Չինաստան | |||
Վախճանի օր | մարտի 12, 1925(1925-03-12) (տարիքը 58) | |||
Վախճանի վայր | Պեկին, Չինաստան | |||
Թաղված | Նանկին | |||
Քաղաքացիություն | Չինաստանի Հանրապետություն և Ցին կայսրություն | |||
Հայր | Sun Dacheng? | |||
Մայր | Madame Yang? | |||
Ամուսին | Lu Muzhen?, Chen Cuifen?, Haru Asada?, Kaoru Otsuki? և Սուն Ցինլին | |||
Զավակներ | Sun Fo?[1], Sun Wan?, Fumiko Miyagawa? և Sun Yan? | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Սուն Յաթ-Սենն ավարտել է Հոնկոնգի բժշկական ինստիտուտը (1892)։ 1894 թվականին ստեղծել է Սինչժունհոյ հեղափոխական կազմակերպությունը՝ ընդդեմ Չինաստանում իշխող Ցին դինաստիայի։ Այդ կազմակերպության 1895 թվականի հոկտեմբերի 25-ի զինված ելույթի պարտությունից հետո տարագրվել է հայրենիքից։ 1905 թվականին Տոկիոյում նրա գլխավորությամբ ստեղծվել է Տունմենհոյ հեղափոխական կազմակերպությունը, որը գործունեության ծրագիր է ընդունել Սուն 6-ի մշակած երեք ժողովների սկզբունքները՝ նացիոնալիզմ (մանջուրական Ցին դինաստիայի տապալում, Չինաստանի ազգային անկախության վերականգնում), ժողովրդի իշխանություն (հանրապետության հռչակում) և ժողովրդի բարեկեցություն (հողի նկատմամբ իրավունքների հավասարեցում)։ Սինհայի հեղափոխությունն (1911-1913 թթ.) սկզբնավորած Ուչանի ապստամբության հաղթանակից (1911) հետո Սուն 6․ ընտրվել է Չինաստանի հանրապետության ժամանակավոր նախագահ (պարտականությունների կատարմանը ձեռնամուխ է եղել 1912 թվականի հունվարի 1-ից)։ Նրա գլխավորությամբ կազմվել է Չինաստանի հանրապետության ժամանակավոր սահմանադրություն։ Նկատի ունենալով Սուն 6-ի այդ ժամանակաշրջանի գործունեությունը, Վ․ Ի․ Լենինը նրան բնորոշել է որպես նարոդնիկական բնույթի հեղափոխական (Սուն 6․ հնարավոր էր համարում Չինաստանում խուսափել կապիտալիզմի հարաբերությունների զարգացումից են)։ Ներքին ֆեոդալական ուժերի և իմպերիզացման տերությունների ճնշմամբ Սուն 6․ 1912 թվականի ապրիլի 1-ին թողել է նախագահական պարտականությունները, սակայն շարունակել պայքարը դեմոկրատական կարգերի համար, հենվելով Գոմինդան Սուն Յաթ-Սենի կուսակցության վրա[6]։ Ռուսաստանում Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակը շրջադարձային ազդեցություն է ունեցել Սուն 6-ի հեղափոխական աշխարհայացքի վրա։