Սերո Խանզադյան
հայ գրող / From Wikipedia, the free encyclopedia
Սերո Նիկոլայի Խանզադյան, (դեկտեմբերի 3, 1915(1915-12-03)[1][2], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - հունիսի 26, 1998(1998-06-26), Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1977 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Երեք տարի 291 օր» ռազմաճակատային օրագրության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[4]։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985): Երևանի պատվավոր քաղաքացի։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանզադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերո Խանզադյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1915(1915-12-03)[1][2] |
Ծննդավայր | Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Վախճանվել է | հունիսի 26, 1998(1998-06-26) (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | պատմավեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ | |
Զավակներ | Արարատ Խանզադյան |
Սերո Խանզադյան Վիքիքաղվածքում | |
Սերո Խանզադյան Վիքիդարանում | |
Sero Khanzadyan Վիքիպահեստում |
Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականին դեկտեմբերի 3-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը 1934-1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945)։ 1941 թվականին հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենիգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել է կապիտանի կոչմանը։ 2008 թ. հիմնադրվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը։