Սանտա Մոնիկա
Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում / From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Մոնիկա (անգլ.՝ Santa Monica), քաղաք ԱՄՆ-ում, որը գտնվում է Լոս Անջելես շրջանի արևմուտքում (Կալիֆոռնիա նահանգ)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սանտա Մոնիկա | |||
անգլ.՝ Santa Monica | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | օգոստոսի 3, 1769 թ. | ||
Մակերես | 21,798253 կմ², 21,797246 կմ² | ||
ԲԾՄ | 32±1 մետր | ||
Բնակչություն | ▲93 076 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC-8 և UTC-7 | ||
Փոստային դասիչ | 90401–90411, 90401, 90404, 90405 և 90408 | ||
Պաշտոնական կայք | smgov.net(անգլ.) | ||
| |||
Քաղաքն իր անվանումը ստացել է քրիստոնյա սուրբ, Ավրելիոս Օգոստինիոսի մոր` Սուրբ Մոնիկայի պատվին։ Անվան ծագումնաբանությունը բացատրվում է քրիստոնեական տոնի ժամանակ այս քաղաքի` իսպանացիների կողմից այցելությամբ։
Սահմանակցում է Սանտա Մոնիկա ծոցի հետ (Խաղաղ օվկիանոսի մի մասը) արևմուտքում և Լոս Անջելեսի հետևյալ շրջանների հետ` Փեսիֆիք Փելիսեյդս (Pacific Palisades) և Բրենտվուդ` հյուսիսում, Արևմտյան Լոս Անջելես և Մար Վիստա` արևելքում և Վենետիկ (Venice)` հարավում։ Այսպիսով, բացառությամբ արևմուտքում Խաղաղ օվկիանոսի, Սանտա Մոնիկան ամբողջությամբ շրջապատված է Լոս Անջելեսով։
2010 թվականի մարդահամարի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 89 736 մարդ[2]։