Սանահին (գյուղ)
գյուղ Հայաստանի Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Սանահին, առանձին թաղամաս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Մինչև 1967 թվականը եղել է առանձին գյուղ։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Իր բնության և պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների առկայության շնորհիվ հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային հայտնի վայրերից մեկը[1]։ Այնտեղ է գտնվում է հայկական առաքելական հռչակավոր վանական համալիրներից մեկը՝ Սանահինի վանքը, որը Հաղպատի վանքի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։