Ռոուզ Բիրն
From Wikipedia, the free encyclopedia
Մերի Ռոուզ Բիրն[3][4] (անգլ.՝ Mary Rose Byrne, հուլիսի 24, 1979(1979-07-24)[1], Balmain, Ավստրալիա[2])[5], ավստրալիացի դերասանուհի։ Բիրնն իր դերասանական դեբյուտը կատարել է 1992 թվականին, Dallas Doll ֆիլմում խաղալով փոքր դեր[6]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոուզ Բիրն անգլ.՝ Rose Byrne | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1979(1979-07-24)[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Balmain, Ավստրալիա[2] |
Կրթություն | Սիդնեյի համալսարան, Hunters Hill High School?, Australian Theatre for Young People? և Bradfield College? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրոն | ագնոստիցիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ընտրանի | Peter Rabbit?, Peter Rabbit 2: The Runaway? և Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem? |
Համատեղ ապրող(ներ) | Բրենդեն Քոուել և Բոբի Կանավալե |
Պարգևներ և մրցանակներ | |
2000 թվականին նա գլխավոր դեր է խաղացել ավստրալիական «The Goddess of 1967» կինոնկարում, որի շնորհիվ արժանացել է Volpi Cup մրցանակի Լավագույն դերասանուհի անվանակարգում[7]։ 2007-2012 թվականներին նա խաղացել է Էլեն Փերսոնսի դերը կաբելային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Damages» ֆիլմում և արժանացել երկու «Ոսկե գլոբուս» և երկու «Primetime Emmy Award» մրցանակի։ Գրին Քլոսի հետ մասնակցել է շոուի բոլոր 59 էպիզոդներին։ Բիրնը խաղացել է նաև «Տրոյա», «28 շաբաթ անց», «Նախանշաններ», «Դավադիրը», «Իքս մարդիկ։ Առաջին դաս», «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմերում, ինչպես նաև «Փախուստ Վեգասից», «Հարսնաքույրերը», «Կադրեր», «Հարևանները», «Հարևաններ։ Պատերազմի ուղու», «Լրտես» կատակերգություններում։