Ռոյթլինգեն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոյթլինգեն (գերմ.՝ Reutlingen [ˈʁɔʏtlɪŋən], ալեմանյան բարբառ՝ Reitlenga, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʁɔʏtlɪŋən]]] ( լսել); Swabian: Reitlenga), քաղաք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ենթակա է Թյուբինգենի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 87,06 քառակուսի կիլոմետր տարածք։ Բաժանված է քաղաքային 12 շրջանների։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի հունիս ամսվա տվյալներով եղել է շուրջ 115.818.[4] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում օկրուգում և իններորդ տեղը՝ երկրամասում[5]): Իսկ Ռոյթլինգեն-Թյուբինգեն ագլոմերացիայում ապրողների թիվը մոտավորապես 280 000 է[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռոյթլինգեն | |||||
գերմ.՝ Reutlingen | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Betzingen?[1], Altenburg?[2], Degerschlacht?[1], Oferdingen?[1], Ohmenhausen?[1], Mittelstadt?[1], Gönningen?[1], Bronnweiler?[1], Reicheneck?[1], Rommelsbach?[1], Sickenhausen?[1] և Sondelfingen?[1] | ||||
Հիմնադրված է | 1240 թ. | ||||
Մակերես | 87,04 կմ² | ||||
ԲԾՄ | 382 մետր | ||||
Բնակչություն | ▲117 547 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 07121 և 07072 | ||||
Փոստային դասիչ | 72760, 72770 և 72762 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RT | ||||
Պաշտոնական կայք | reutlingen.de(գերմ.) | ||||
| |||||
Ռոյթլինգենն ընկած է Ախալմ սարի ստորոտին[7]։ Նրա տարածքի 17,5 % -ը գտնվում է Շվաբյան Ալբի կենսոլորտային արգելոցի սահմաններում, այդ պատճառով էլ քաղաքն անվանում են նաև «Շվաբյան Ալբի դարպաս»։
Համալսարանական քաղաք է. նրա համալսարանը հիմնադրվել է 1855 թվականին, սկզբնապես եղել է ջուլհակների դպրոց։ Մեր օրերում Ռոյթլինգենը տեքստիլ արդյունաբերության կենտրոն է։ Այստեղ գործում են նաև մեքենաշինական, կաշվեղենի, թուջի ու պողպատի մշակման ձեռնարկություններ։ Քաղաքը համբավվել է նաև նրանով, որ այստեղ է գտնվում աշխարհի ամենանեղ փողոցը[8]՝ Շպրոյերհոֆշտրասեն (Spreuerhofstraße, ամենանեղ հատվածում լայնությունը 31 սմ է)[9]։ Այդ փողոցը ձևավորվել է 1726 թվականին՝ գրեթե ամբողջությամբ հրդեհված Ռոյթլինգենի վերակառուցման ժամանակ[10] և սկզբնապես եղել է տների արանքում ընկած անցում։ Շպրոյերհոֆշտրասեն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։