Ջոան Ջետ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոան Մերի Լարկին (անգլ.՝ Joan Marie Larkin, սեպտեմբերի 22, 1958(1958-09-22)[1][1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), առավել հայտնի է որպես Ջոան Ջետ (անգլ.՝ Joan Jett[3]), ամերիկացի ռոք երգչուհի, կիթառահար, վոկալիստ, պրոդյուսեր և երգերի հեղինակ, դերասանուհի։
Ջոան Ջետ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1958(1958-09-22)[1][1] (65 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, վոկալիստ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | կիթառ, վոկալ և բաս կիթառ |
Լեյբլ | Blackheart Records?, Epic Records, MCA Records և Warner Music Group |
Կրթություն | Wheaton High School? |
Անդամակցություն | The Runaways? և Joan Jett & the Blackhearts? |
Կայք | joanjett.com |
Ստորագրություն | |
Joan Jett Վիքիպահեստում |
Հայտնի է դարձել The Runaways խմբում ռիթմ կիթառ նվագելով։ Սակայն, մեծ հաջողության Ջոանը հասել է իր՝ Joan Jett & the Blackhearts խմբի հետ միասին կատարելով «I Love Rock ’n’ Roll» երգը, որը 1981 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը գլխավորել է Billboard Hot 100 չարթը։ Խմբի այլ հայտնի երգերն են՝ «Crimson and Clover», «I Hate Myself for Loving You», «Do You Want to Touch Me», «Light of Day», «Love Is All Around», «Bad Reputation», «Little Liar» և «I Love Playing With Fire»:
Նրա երաժշտությունը հիմնականում անփոխզիջման և մեխանիկական ռիթմի մասին է, որը բնորոշ է իր հայրենի Ֆիլադելֆիայի խմբերին։ Երգերի բառերը հաճախ կորցրած սիրո, դեպի իրականին ձգտման, ամերիկյան միջին դասի դեմ պայքարի բանաձևի մասին է։