Շիրվանշահերի պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Շիրվանշահերի պետություն (ադրբ.՝ Şirvanşahlar dövləti), ավատատիրական կառավարմամբ պետություն Այսրկովկասի արևելյան հատվածում (799-1538)։ Հիմնադրվել է արաբների կողմից։ Նրա հիմնադրումով փակվել է Աղվանքի պատմության քրիստոնեական էջը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Շամախի (799-1192) Բաքու (1192-1502) | |||
Լեզու | արաբերեն պարսկերեն | |||
Կրոն | Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Մազյադիներ Քասրանիներ Դերբենդիներ | |||
Պետության գլուխ | շահ | |||
Օրենսդրություն | Շարիաթ | |||
Պատմություն | ||||
- Առանի ամիրայության հիմնում | 799 | |||
- Շիրվանշահերի պետության հիմնում | 861 | |||
- Մայրաքաղաքի տեղափոխում Շամախիից Բաքու | 1192 | |||
- Պետության գրավում Սեֆյանների կողմից | 1502 |
Գոյության 7 դարերի ընթացքում այստեղ թափանցել են զանազան իսլամադավան ցեղեր ու ժողովուրդներ՝ արաբներ, սելջուկներ, պարսիկներ, թուրքեր։ Տեղաբնիկ աղվանները վերջնականապես ձուլվել են նրանց մեջ և դարձել իսլամադավան։ Նրանց փոքր հատվածները՝ որոշ բնակավայրերում, շարունակում էին պահպանել քրիստոնեական սովորույթները, կրոնը և գիրը (ուդիներ, լեզգիներ)։
Զարգացած միջնադարում Շիրվանշահերի պետությունը բազմիցս գտնվել է օտար տիրապետությունների ներքո։ Ուշ միջնադարում՝ 16-րդ դարում, Իրանում գահ են բարձրանում Սեֆյանները, ովքեր նախ գրավում են Շիրվանը (1502)՝ այն վերածելով կուսակալության, ապա՝ վերացնում են նրանց բոլոր իրավունքները (1538)։
Ադրբեջանցիները Շիրվանշահերի պետությունը համարում են հերթական ադրբեջանական պետական կազմավորում, և այդ տեղեկությունը տարածում նաև հայերենով[1]։ Այնինչ Շիրվանի կառավարիչները եղել են արաբներ, կառավարման ավանդույթները եղել են պարսկական, իսկ բնակչության մեծամասնությունը եղել են աղվանները, հայերը, ավելի ուշ՝ պարսիկները (այսօր՝ թաթեր)։ Թյուրքալեզու ցեղերի գաղթը այս տարածաշրջան բուռն թափ է ստացել 16-րդ դարից հետո, իսկ Ադրբեջան պետությունը աշխարհի քաղաքական քարտեզին հայտնվել է 1918 թվականին։