Նորայր Մնացականյան
հայ երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Նորայր Համբարձումի Մնացականյան (հունվարի 7, 1923(1923-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 1986(1986-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, հայկական ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (շնորհված՝ դեկտեմբեր 2, 1965)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Մնացականյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 7, 1923(1923-01-07) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 25, 1986(1986-03-25) (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Parseghian Records |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | |
Norayr Mnatsakanyan Վիքիպահեստում |
Այն, ինչ հեռու ժամանակներից ավանդաբար եկել ու ամբարվել էր հայ երգի անդաստանում, բոլորովին նոր որակ ստացավ Նորայր Մնացականյանի երգարվեստում։ Նրա պրպտող միտքը չգնաց այն ճանապարհով, որով անցել էին նրա նախորդները, այլ յուրովի ըմբռնելով հայ երգի դերն ու նշանակությունը սովորական հայ մարդու կյանքում՝ նա դուրս եկավ մի պողոտա, որն ամենայն իրավամբ հետագայում կոչվեց նորայրական։ Հայկական ժողովրդական և գուսանական երգերի կատարողական արվեստում գերիշխում էր երկու հիմնական ոճ՝ օպերային դասականացված մշակումների կատարումներ, որոնք, թեև չափազանց արժեքավոր են առայսօր, սակայն լիովին չէին արտացոլում տվյալ գործերի հեղինակների ստեղծաքործական ենթատեքստն ու հասարակական նշանակությունը։ Այդ իսկ պատճառով, ավելի հեռու էին կանգնած սովորական հայ մարդու առօրեից։ Կատարողական երկրորդ ոճին պատկանում էին կատարումներ՝ ավանդապաշտական, գավառային, գեղջկական և «կուսական» անմշակ, ընդհուպ նաև թուրքական ու պարսկական մեղեդիների որոշ և երբեմն էլ հախուռն խառնուրդով։ Նորայր Մնացականյանը գտավ ոսկե միջինը. նրա մեկնաբանությամբ՝ հայ ժողովրդական և գուսանական երգարվեստի գոհարները վերստին հայացան և ի ականջ ամենքի՝ սկսեցին հնչել մատուցման ավելի մատչելի ոճով, չափավոր ու միշտ չափի մեջ, ներքին բարեկրթությամբ, ընդ որում՝ հաճախ հասարակ քնարականությամբ, քան գրոտեսկային ուռճացված հերոսականությամբ։ Մնացականյանի այս նորամուծությունն անմիջապես գրավեց հազարավոր սրտեր՝ փառք բերելով ոչ միայն սիրված արտիստին, այլև նորովի հասկացված նրա կատարելաոճին։ Մինչ այդ գոյություն ունեցող այն թյուր կարծիքը, թե իբրև հայ երգի քնարական զգացական մեկնաբանությունը նսեմացնում է վերջինիս ազգային արժեքը, Մնացականյանի վառ անհատականության շնորհիվ հօդս ցնդեց։