Նիկոսիա
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոսիան (հուն․՝ Λευκωσία, թուրքերեն՝ Lefkoşa), Կիպրոս կղզի-պետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է, նաև երկրի բիզնես կենտրոնը[4]։ Այն գտնվում է Մեսաորիա դաշտի կենտրոնին մոտ, Կիպրոսի ամենաերկար գետի՝ Պեդիեոսի ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նիկոսիա | |||||
հուն․՝ Λευκωσία, թուրքերեն՝ Lefkoşa | |||||
| |||||
Երկիր | Կիպրոս | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Մակերես | 111 կմ² | ||||
ԲԾՄ | 149 մ | ||||
Խոսվող լեզուներ | հունարեն | ||||
Բնակչություն | ▼ 310․355[1][2][3] մարդ (2012) | ||||
Ազգային կազմ | հույներ, թուրքեր, հայեր | ||||
Կրոնական կազմ | քրիստոնեություն | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +357 22 | ||||
Փոստային դասիչ | 1010–1107 | ||||
Պաշտոնական կայք | nicosia.org.cy | ||||
| |||||
Նիկոսիան մայրաքաղաքն է և Կիպրսի Հանրապետության կառավարության նստավայրը։ Այն նաև Եվրոպական Միության անդամ երկրների մայրաքաղաքներից ամենահարավարևելյանն է։ Լինելով ավելի քան 4500 տարի բնակեցված բնակավայր 10-րդ դարում դարձել է կղզու մայրաքաղաքը։ Մայրաքաղաքը բաժանված է երկու մասի՝ հարավային հույն-կիպրականի և հյուսիսային թուրք-կիպրական մասերի 1963 թվականից սկսած, ներհամայնքային բռնությունների պատճառով։ Այսօր քաղաքի թուրք կիպրական մասը դե-յուրե անկախ ՀԿԹՀ-յան մայրաքաղաքն է, և միջազգային հանրության կողմից համարվում է օկուպացված տարածք։
Տարիների ընթացքում Նիկոսիան դարձել է թե՛ երկրի ֆինանսական մայրաքաղաք, թե՛ բիզնես-կենտրոն։ 2012 թվականին Նիկոսիան դարձել է աշխարհի 5-րդ ամենահարուստ քաղաքը հարաբերական գնողունակությամբ[5]։