Նադիր շահ
From Wikipedia, the free encyclopedia
Նադիր շահ Աֆշար կամ Նադիր շահ (պարս.՝ نادر شاه افشار, որ հայտնի է նաև որպես Նադեր ղոլի բեգ - نادر قلی بیگ կամ Թահմասպ Ղուլի Խան - تهماسپ قلی خان, նոյեմբեր, 1688 թ[1] կամ օգոստոսի 6, 1698[2] – հունիսի 19, 1747), Իրանի շահ 1736–1747 թվականներին, Աֆշարների հարստության հիմնադիր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նադիր (այլ կիրառումներ)
Նադիր շահ نادر شاه افشار | |||
| |||
---|---|---|---|
1736-1747 | |||
Նախորդող | Աբբաս 3-րդ | ||
Հաջորդող | Ադիլ շահ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | սուննի իսլամ | ||
Ծննդյան օր | նոյեմբեր 1688 թ. կամ 6 օգոստոսի 1698 թ. | ||
Ծննդավայր | Դաստգերդ, Խորասան, Իրան | ||
Վախճանի օր | 19 հունիսի, 1747 թ. | ||
Վախճանի վայր | Քուչան, Խորասան, Իրան | ||
Թաղված | Nader Shah Mausoleum և Մաշհադ | ||
Դինաստիա | Աֆշարիներ | ||
Քաղաքացիություն | Աֆշարյան կայսրություն | ||
Հայր | Իմամ Ղուլի | ||
Ամուսին | Ռազիյա-սուլթան | ||
Զավակներ | Reza Qoli Mirza Afshar?, Նասրուլլա միրզա և Յոզեֆ ֆոն Սեմլին | ||
Ինքնագիր | |||
Նադիր շահը սերում էր Իրանի հյուսիսում՝ Խորասանում բնակվող թյուրքալեզու քոչվոր աֆշարների ցեղից[3]։ 1726 թվականին ծառայության է անցել Սեֆյան շահ Թահմազ II-ի մոտ։ 1730-31 թվականներին Իրանի մի շարք շրջաններ գավթած աֆղանական, թուրքմենական ցեղերին ու թուրքերին հաղթելու արդյունքում մեծ հեղինակություն է ձեռք բերել։ 1732 թվականին գահընկեց է արել Թահմազին, շահ հռչակել նրա որդի Աբբաս III-ին և դարձել խնամակալ։ 1736 թվականի թուրք-իրանական պատերազմից հետո Նադիրն իրեն հռչակել է շահ։
Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-1736, 1738-1740, 1743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում[4]։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»[5]։ Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը[6][7][8]։