Մ-69 (կայան)
From Wikipedia, the free encyclopedia
Մարս-69, կամ Մ-69, կամ 2Մ Մարս մոլորակների ուսումնասիրության համար նախատեսված երկու խորհրդային միջմոլորակային կայանների կառուցվածքի նշանակում[1][2][3]։
Մշակումն իրականացվել է Լավոչկինի միավորումում հիմնվելով «Լունա Ե-8» իջեցվող սարքի վրա, որը կիրառվել էր Լունա 15-24 առաքելություններում[4]։
Այս երկու առաքելությունները Մարսի ուղեծրակայանի առաջին փորձերն էին։ Սակայն երկու կայաններն էլ վթարվեցին արձակուների ժամանակ 1969 թվականի սկզբին[2]։
Մ-69 կայանների վթարներից հետո Լավոչկինի միավորումում շարունակվեց կայանների հենքի նախագծումը 1971 թվականին Մարսի վրա վայրէջք կատարելու համար։ Այս նախագիծը կոչվեց Մ-71[5], որը իր հերթին հանդիսացավ 4ՄՎ հենքի առաջին տարբերակը[4]։