Մոխիր (նկար, Մունկ)
Էդվարդ Մունկի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Մոխիր» (նորվ.՝ Aske), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի կողմից ստեղծված նկար։ Կտավը հեղինակը վրձնել է 1894 թվականին։ Այն հայտնի «Կյանքի ֆրիզ. պոեմ սիրո, կյանքի և մահվան մասին» ժամանակահատվածի ստեղծագործություններից մեկն է և մաս է կազմում «Սիրո ծաղկում և մայրամուտ»[3] շարքի։ Ինչպես և Մունկի շատ նկարներ, «Մոխիրը» նույնպես բազմաթիվ անգամներ Մունկի կողմից նկարվել ու վերանկարվել են։ Կան բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկը փորագրանկար է։ Այսօր կտավը պահվում և ցուցադրվում է Մունկի թանգարանում։
Արագ փաստեր Մոխիր, տեսակ ...
Մոխիր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ[1] |
տարի | 1894[2][1] |
բարձրություն | 200 սանտիմետր[2] |
լայնություն | 141 սանտիմետր և 141 սանտիմետր[2] |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] և Նորվեգիա[1] |
հավաքածու | Նորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[2] |
կայք | |
Ծանոթագրություններ |
Փակել