Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան (նորվ.՝ Nasjonalmuseet for kunst, arkitektur og design), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաքում՝ Օսլոյում։ Ձևավորվել է 2003 թվականի հուլիսի 1-ին Ճարտարապետության (նորվ.՝ Arkitekturmuseet), Կիրառական արվեստի (նորվ.՝ Kunstindustrimuseet), Ժամանակակից արվեստի թանգարանների (նորվ.՝ Museet for samtidskunst) և Ազգային պատկերասրահի (նորվ.՝ Nasjonalgalleriet) միավորման արդյունքում։ 2005 թվականի հուլիսի 1-ից թանգարանի մաս է կազմում Riksutstillinger (ազգային շրջիկ ցուցադրություններ)։
Արագ փաստեր Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան, Տեսակ ...
Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Կազմված է | Նորվեգիայի ազգային պատկերասրահ, The National Museum – Architecture? և Նորվեգիայի ժամանակակից արվեստի թանգարան |
Ղեկավարության նստավայր | Օսլո, Նորվեգիա |
Հասցե | Kristian Augusts gate 23 |
Հիմնադրվել է | ապրիլի 28, 2003 |
Այցելուներ | 602 546 մարդ (2017) |
Տնօրեն | Karin Hindsbo? |
Հավաքածուի չափս | 400 000 |
Կայք | nasjonalmuseet.no(նորվ.), nasjonalmuseet.no/en/(անգլ.) և nasjonalmuseet.no |
Փակել
Երեք հիմնական ցուցադրություններ են ընդգրկված Կիրառական արվեստի, Ժամանակակից արվեստի թանգարաններում և Ազգային պատկերասրահում։