Մինսկ
From Wikipedia, the free encyclopedia
Մինսկ (բելառուս․՝ Мінск, մինչև 1939 թվականը՝ Մենսկ[3]), Բելառուսի մայրաքաղաքը, Մինսկի մարզի և Մինսկի շրջանի վարչկենտրոն, սակայն չի մտնում դրանց կազմի մեջ, քանի որ համարվում է ինքնավար տարածք։ Ունի «Հերոս քաղաք» կոչում։ Խոշորագույն տրանսպորտային հանգույց, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինսկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մինսկ | |||||
բելառուս․՝ Мінск | |||||
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Ենթարկում | Մինսկի մարզիի և Մինսկի շրջանի վարչկենտրոն (չի մտնում դրանց կազմի մեջ) | ||||
Ներքին բաժանում | Կենտրոնական շրջան, Սովետական շրջան, Պիերշամայսկի շրջան, Պարտիզանսկի շրջան, ԶԱվոդսկի շրջան, Լիենինսկի շրջան, Կաստրիխնիցկի շրջան, Մասկովսկի շրջան և Ֆրունզենսկի շրջան | ||||
Քաղկոմի նախագահ | Նիկոլայ Լադուտկո | ||||
Առաջին հիշատակում | 1067[1] | ||||
Այլ անվանումներ | Մենսկ, Մենենսկ | ||||
Մակերես | 308 կմ² | ||||
ԲԾՄ | 280 մետր | ||||
Կլիմայի տեսակ | չափավոր մայրցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Բելառուսերեն, ռուսերեն | ||||
Բնակչություն | ▼1 992 862 մարդ (հունվարի 1, 2024)[2] | ||||
Խտություն | 5 968 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | մոտ 2 000 000 | ||||
Կրոնական կազմ | Ուղղափառներ, կաթոլիկներ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 817 | ||||
Փոստային դասիչ | 220001–220141 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 7 | ||||
Պաշտոնական կայք | minsk.gov.by(ռուս.)(բելառուս.)(անգլ.) | ||||
| |||||
Փակել
Մինսկում գտնվում է ԱՊՀ-ի գլխավոր գրասենյակը։ Քաղաքը գտնվում է երկրի աշխարհագրական կենտրոնի մոտ և գտնվում է Սվիսլոչ գետի ափին։ Մինսկի մակերեսը 348,84 կմ²։