Ղազնի (Աֆղանստան)
From Wikipedia, the free encyclopedia
Ղազնի (դարի՝ غزنی, փուշթու՝ غزني), պատմական փաստաթղթերում հիշատակված է նաև Ղազնին (غزنين) և Ղազնա (غزنه անվանաձևերով) , քաղաք Աֆղանստանի հարավարևելյան մասում[1], Քաբուլն ու Կանդահարը միմյանց կապող ավտոմայրուղու վրա։ Ղազնին Աֆղանստանի նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Ընկած է ծովի մակերևույթից 2.219 մետր բարձրություն ունեցող սարահարթում, երկրի մայրաքաղաք Քաբուլից մոտավորապես 150 կիլոմետր դեպի արևելք։ Ունի օդանավակայան։ Բնակչության թվաքանակը հասնում է շուրջ 190 հազարի[2] (աֆղանական պատերազմի հետևանքով այդ ցուցանիշը վերջին շրջանում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել[3]):
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Ղազնի | ||
փուշթու՝ غزني | ||
Երկիր | Աֆղանստան | |
ԲԾՄ | 2219 մետր | |
Բնակչություն | ▲143 379 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+4:30 | |
| ||
Փակել