Ղազախստան
From Wikipedia, the free encyclopedia
Ղազախստան[1] (ղազ.՝ Қазақстан [qɑzɑqˈstɑn], ռուս․ ՝ Казахстан), եվրասիական պետություն է։ Նախկինում մի տևական ժամանակ, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917 թվական) հետո, մինչև 1936 թվականին Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում, մինչև անկախացումը (1991 թվական) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղազախստան (այլ կիրառումներ)
Ղազախստանի Հանրապետություն Қазақстан Республикасы Республика Казахстан |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Իմ Ղազախստանը | ||||
|
||||
Մայրաքաղաք | Աստանա | |||
Ամենամեծ քաղաք | Ալմա Աթա կամ Ալմաթի | |||
Պետական լեզուներ | ղազախերեն ռուսերեն |
|||
Անկախություն-1991 | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 2,724,900 կմ² | ||
- | Ջրային (%) | 1.7 | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 17,948,700 | ||
- | 2006 մարդահամարը | 15,217,700 | ||
- | Խտություն | 5.4 /կմ² 14.0 /մղոն² |
||
Արժույթ | ղազախական տենգե (KZT) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+5/+6) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+5/+6) | ||
Ազգային դոմեն | .kz | |||
Հեռախոսային կոդ | +7 |
Ղազախստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկված տափաստանների, ինչպես նաև անջուր անապատների երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերված են մարդկությանը հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները։
Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը, այն Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է[2]։ Ներկայումս տնտեսական զարգացման գլխավոր ուղղվածությունը հումքային բնույթից հրաժարումն է, մշակող ճյուղերի զարգացման խրախուսումը, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարումը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը։