ԽՍՀՄ պետական զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ պետական զինանշան, ԽՍՀՄ պաշտոնական պետական խորհրդանիշ, դրոշի և օրհներգի հետ միասին առաջին սոցիալիստական զինանշաններից մեկն է։ Ստեղծվել է ԽՍՀՄ Սահմանադրությամբ (հոդված 143) և իրենից ներկայացնում է մուրճ և մանգաղի պատկերը երկրագնդի ֆոնին, արևի ճառագայթների մեջ, եզերված հասկերով, միութենական հանրապետությունների լեզուներով «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մակագրությամբ։ Զինանշանի վերևի մասում հնգաթև կարմիր աստղ դեղին եզրաշերտով։
ԽՍՀՄ պետական զինանշանը խորհրդանշում է բանվորներին և գյուղացիներին, միասնական միութենական պետության մեջ միութենական հանրապետությունների կամավոր միավորումը, բոլոր ազգերի իրավահավասարությունը և արտահայտում է ԽՍՀՄ ժողովուրդների միջազգային համերաշխության գաղափարը Երկիր մոլորակի բոլոր երկրների աշխատավորների հետ։
Մայրցամաքները պատկերված են բաց դարչնագույն գույնով, իսկ կարմիր ժապավենի վրա նշանաբանները պատկերված են ոսկե տառերով։ Հասկերը խորհրդանշում են պետության կենսունակությունը, բարգավաճումը, արևը՝ կոմունիստական գաղափարների լույսը, լուսավոր ապագան։