Լուկաս Հեջես
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Լուկաս Հեջես (անգլ.՝ Lucas Hedges, դեկտեմբերի 12, 1996(1996-12-12)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3][4]։
Լուկաս Հեջես անգլ.՝ Lucas Hedges | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1996(1996-12-12)[1][2] (27 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան և Սուրբ Էննի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Փիթեր Հեջես |
Պարգևներ և մրցանակներ | Ամբողջական ցանկ |
Նա ֆիլմերի հեղինակ Փիթեր Հեջեսի որդին է։
Լուկասը թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում։ Նա սկսել է իր կարիերան՝ երկրորդական դերեր կատարելով Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» (2012) կատակերգական դրամայում և «Սպանել սուրհանդակին» (2014) քրեական կենսագրական ֆիլմում։ Հեջեսը հայտնի է դարձել Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» դրամա ֆիլմում որբ դեռահասի դերը կերտելուց հետո։ Այդ դերի համար նա առաջադրվել է Օսկար մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ Հեջեսը շարունակել է նկարահանվել ագրեսիվ դեռահասի դերում օֆֆ-բրոդվեյյան «Իեն» բեմադրությունում, ինչպես նաև երկրորդական դերեր է կատարել «Լեյդի Բըրդ» և «Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա» ֆիլմերում։
2018 թվականին Հեջեսը դեռահասի դեր է կատարել «Ջնջված տղա» ֆիլմում, ինչպես նաև թմրամոլի դեր՝ «Բենը վերադարձել է» ֆիլմում, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը նրա հայրն է։ «Ջնջված տղա» ֆիլմում իր աշխատանքի համար Հեջեսն առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան դրամա ֆիլմում» անվանակարգում։ Իր բրոդվեյյան նորամուտը Լուկասը նշել է՝ մասնակցելով Լոներգանի «Ուեյվերլի պատկերասրահը» դրամայի վերաբեմադրմանը։