Լը Պյուի ան Վելե
From Wikipedia, the free encyclopedia
Լը Պյուի ան Վելե (ֆր.՝ Le Puy-en-Velay, ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել), օքս.՝ Lo Puèi de Velai), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավում՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վերին Լուար դեպարտամենտի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը։ Ժամանակին եղել է Օվերնի Վելե պատմական մարզի գլխավոր քաղաքը։ Ընկած է Լուար գետի մերձակայքում՝ երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 440, Կլերմոն Ֆեռան քաղաքից՝ 105 կիլոմետր հեռավորության վրա[5]։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 18 537[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լը Պյուի ան Վելե | |||||
ֆր.՝ Le Puy-en-Velay[1] ֆր.՝ Le Puy[2] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 16,79 կմ² | ||||
ԲԾՄ | 630 մետր | ||||
Բնակչություն | ▼18 629 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 43000[4] | ||||
Պաշտոնական կայք | lepuyenvelay.fr(ֆր.) | ||||
| |||||
Լը Պյուի ան Վելեն համբավվել է իր միջնադարյան քրիստոնեական տաճարով, ինքնատիպ ժանեկագործությամբ, ոսպի յուրօրինակ տարատեսակով[7], ինչպես նաև նրանով, որ հանդիսանում է Ֆրանսիայում ու նրա սահմաններից դուրս ապրող բազմաթիվ հավատացյալների գրավող սուրբհակոբյան ուխտագնացության (route of Santiago de Compostela in France) գլխավոր երթուղիներից մեկի՝ Chemin du Puy-ի մեկնակետը։