Էթնիկ զտումներ
որոշակի ազգի կամ կրոնական խմբի պարբերաբար մաքրում / From Wikipedia, the free encyclopedia
Էթնիկ զտումներ, տարածաշրջանը էթնիկապես միատարր դարձնելու մտադրությամբ էթնիկ, ռասայական և կրոնական խմբերի համակարգված բռնի հեռացումը տվյալ տարածքից։ Անմիջական հեռացման, բնաջնջման, տեղահանման կամ բնակչության տեղափոխման հետ մեկտեղ, այն ներառում է նաև անուղղակի մեթոդներ, որոնք ուղղված են բռնի միգրացիային՝ ստիպելով զոհերի խմբին փախչել և կանխել նրանց վերադարձը, ինչպիսիք են սպանությունը, բռնաբարությունը և գույքի ոչնչացումը[2][3][4]։ Էթնիկ զտումները մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և կարող է նաև ներառվել Ցեղասպանության մասին կոնվենցիայի ներքո, նույնիսկ եթե էթնիկ զտումները իրավական սահմանում չունեն միջազգային քրեական իրավունքի համաձայն[2][5][6]։
Պատմության ընթացքում էթնիկ զտումների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել. տերմինն առաջին անգամ որպես էվֆեմիզմ (մեղմասություն) գործածվել է հանցագործների կողմից 1990-ական թվականներին Հարավսլավիայի պատերազմների ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր լրատվամիջոցների կողմից տերմինի ընդհանուր իմաստով ընդլայնված օգտագործման շնորհիվ այն լայն տարածում է ստացել[7]: