Զոլինգեն
From Wikipedia, the free encyclopedia
Զոլինգեն (Solingen. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈzoːlɪŋən]]] ( լսել)), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում[3][4]՝ Դյուսելդորֆի վարչական շրջանում։ Ընկած է Բերգյան երկիր (Bergisches Land) կոչվող տարածաշրջանի կենտրոնական մասում։ Մտնում է Հռենոս-Ռուրյան ագլոմերացիայի մեջ, որ ամենախտաբնակ կոնուրբացիան է Գերմանիայում։ Հին հանզայական քաղաք է։ Համարվում է Ռայնլանդի երկրամասային միության (Landschaftsverband Rheinland, համառոտած՝ LVR) անդամ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զոլինգեն | |||||
գերմ.՝ Solingen Solich | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Հիմնադրված է | 1067 թ. | ||||
Մակերես | 89,54 կմ² | ||||
ԲԾՄ | 53 մետր | ||||
Բնակչություն | ▲160 643 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0212 | ||||
Փոստային դասիչ | 42601–42719 և 42655[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | SG | ||||
Պաշտոնական կայք | solingen.de(գերմ.) | ||||
| |||||
Զբաղեցնում է 89,54 քառակուսի կիլոմետր տարածք[5], բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 159 927, բնակչության միջին խտությունը կազմել է 1786 մարդ/կմ²[6]։
Զոլինգենը դեռ միջնադարյան ժամանակներից հռչակվել է բարձրորակ սառը զինատեսակների, սուր ծակող-կտրող գործիքների, ճաշի մետաղյա սպասքի արտադրությամբ։ Այսօր էլ քաղաքում գործում են դրանց արտադրությամբ համբավված մի շարք ընկերություններ (Բելքհաուզեր Կոտտեն/Balkhauser Kotten, Վիպերկոտտեն/Wipperkotten, WKC, DOVO, Wüsthof, Zwilling J. A. Henckels, Böker, Güde, Hubertus, Diefenthal, Puma, Clauberg, Eickhorn, Linder, Carl Schmidt Sohn, Dreiturm, Herder և այլն)։ Նրա անունը պաշտպանված է որպես առևտրական ապրանքանիշ, իսկ 2012 թվականի մարտի 19-ից բնակավայրն ստացել է «Զոլինգեն՝ սայրերի (շեղբերի) քաղաք» (Klingenstadt Solingen) պաշտոնական անվանումը[7][8]։
Զոլինգենի տեսարժան վայրերից են Բերգյան երկրի տիրակալ կոմսերի նստավայր հանդիսացած միջնադարյան Բուրգ ամրոցը (Schloss Burg), Գերմանիայի ամենաբարձր երկաթուղային կամուրջը՝ Մյունգստեներ բրյուկեն (107 մետր բարձրությամբ), Գրեֆրատ և Բուրգ պատմական կենտրոնները։ Քաղաքը համբավվել է նաև նրանով, որ այստեղ գործում է Գերմանիայի ամենախոշոր տրոլեյբուսային ցանցերից մեկը։