Զագրեբ
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Զագրեբ (խորվ.՝ Zagreb [ˈzâːɡrɛb]), Խորվաթիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին։ Անվանումն ունի սլավոնական ծագում․ բառացի նշանակում է «հողաթմբից (պատնեշից, խրամատից) այն կողմ»։ 1526-1918 թվականներին գտնվել է Հաբսբուրգների տիրապետության տակ և կոչվել է Ագրամ[2]։ 2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 790,017 մարդ, տարածքը՝ 641,29 կմ²։ Քաղաքը գտնվում է Սավա գետի Դանուբ վտակի վրա, 45,815 ° հյուսիսային լայնության և 15,98306 ° արևելյան երկայնության վրա, ծովի մակարդակից 104 մետր բարձրության վրա (ամենացածր կետը) Մեդվեդնիցա լեռնազանգվածի կողքին։ Զագրեբի տարիքը ավելի քան 900 տարի է։ Զագրեբ քաղաքը արվարձանների հետ ունի ժուպանության կարգավիճակ, քաղաքը ղեկավարում է քաղաքային ասամբլեայի կողմից ընտրվող քաղաքապետը։ 2009 թվականի մայիսի 31-ին չորրորդ անգամ քաղաքապետ է ընտրվել Միլան Բանդիչը։ Զագրեբ քաղաքը գտնվում է մայրցամաքային գոտում․ ամառային միջին ջերմաստիճանը +21 °C է, իսկ ձմռանը՝ +2 °C:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Զագրեբ | |||||
խորվ.՝ Zagreb | |||||
| |||||
Երեկոն Զագրեբում | |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Քաղաքապետ | Միլան Բադիչ | ||||
Հիմնադրված է | 1094 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1094 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1242-ից թվականից | ||||
Մակերես | 640 կմ² | ||||
ԲԾՄ | 158±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | խորվաթերեն | ||||
Բնակչություն | ▼767 131 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||||
Հեռախոսային կոդ | 01 | ||||
Փոստային դասիչ | 10000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZG | ||||
Պաշտոնական կայք | zagreb.hr(խորվ.)(անգլ.) | ||||
| |||||