Դեր Զոր
From Wikipedia, the free encyclopedia
Դեր Զոր կամ Դեյր-էլ-Զոր (արաբ․՝ دير الزور), քաղաք Սիրիայի արևելքում, Եփրատ գետի աջ ափին, ալ-Ռակկա-Բաղդադ գետային ճանապարհին և Պալմիրա-Ֆաջամի ավտոմայրուղու վրա։ Համանուն Դեյր-էլ-Զորի մարզի վարչական կենտրոնն է։ Հեռավորությունը Դերզորից մինչև Դամասկոս կազմում է 432 կմ, Հալեպ՝ 320 կմ։ Ըստ 2004 թվականի մարդահամարի քաղաքի բնակչություն կազմում է 211,587 մարդ։ Դերզորը գյուղատնտեսական շրջանի կենտրոն է, որտեղ զարգացած է անասնապահությունը, հացահատիկային բուսաբուծություն և բամբակի աճեցում։ Սիրիացիները կոչվում են քաղաքը «Անապատի մարգարիտ»։ Սիրիական անապատում թեթև նավթի բացումից հետո քաղաքը դարձավ Սիրիայի նավթահանության արդյունաբերության կենտրոն։ Քաղաքում լավ զարգացած է տուրիստական ինֆրաստրուկտուրան՝ ռեստորաններ գետի ափին, մինչև 5-աստղանի հյուրանոցներ (Ֆուրատ ալ-Շամ և Բադիյաթ ալ-Շամ), տրանսպորտային հանգույց անապատով ճամփորդության համար և օդանավակայան (IATA կոդը՝ DEZ) Ալ Ջաֆրա արվանձանում։ Քաղաքի մոտ աղի մշակման գործեր են ընթանում։ 1920-ական թվականներին ֆրանսիացիները կախովի կամուրջ են սարքել Եփրատի վրայով։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Քաղաք | ||
---|---|---|
Դեյր-էլ-Զոր | ||
արաբ․՝ دير الزور | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Դեյր-էլ-Զորի մարզԴեյր-էլ-Զորի մարզ | |
Մինտակա | Դեյր-էլ-Զորի գավառ | |
Նահիյա | Դեյր-էլ-Զորի շրջան | |
Քաղաքապետ | Մարուան ալ-Հասբաթ | |
ԲԾՄ | 210 մետր | |
Բնակչություն | 211 857 մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +(963) 51… | |
| ||