Գարդմանի իշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Գարդման (գրաբար նաև՝ Գարդմանք կամ Գարդմանաձոր) հինավուրց հայկական իշխանություն Մեծ Հայքի հյուսիս-արևելքում, ընդգրկում էր Ուտիք նահանգի համանուն Գարդման և Տավուշ գավառները։ Սահմանակցում էր արևմուտքից Արցախին, հարավ-արևելքից Շակաշենի իշխանությանը, հյուսիս-արևելքից Կուր գետով՝ Աղվանից աշխարհին, հյուսիս-արևմուտքից՝ Գուգարքին։ Գարդմանքի կենտրոնն էր Գարդման ամրոցը։ Գարդմանք է կոչվել և այստեղ բնակվող հնադարյան ցեղը։ Արշակունյաց ժամանակ այստեղ եղել է Ուտիքի նախարարության աթոռանիստը, ուստի նահանգը վարչաքաղաքական առումով հայտնի է եղել որպես «Գարդմանցոց իշխանություն»։ Ըստ պատմաբան Լեոյի Գարդմանն այն վայրն էր, որտեղ սկզբնապես հաստատվել է Սիսակյան Առանի իշխանությունը և, որից էլ սերվել է Գարդմանի Հայկազուն իշխանատոհմը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարդման (այլ կիրառումներ)
Արագ փաստեր
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Գարդման բերդ, Փառիսոս, Ոսկանապատ | |||
Լեզու | հայերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | իշխանություն] | |||
Դինաստիա | Առանշահիկներ, Միհրանյաններ, Խաչեն | |||
Պետության գլուխ | իշխան, թագավոր, մելիք | |||
Պատմություն |
Փակել