Բախում Զվարթնոց օդանավակայանում
From Wikipedia, the free encyclopedia
Բախում Զվարթնոց օդանավակայանում, տեղի է ունեցել 1988 թվականի հուլիսի 5-ին՝ հայ ցուցարարների և Խորհրդային զորքերի միջև մայրաքաղաք Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Զվարթնոց միջազգային օդանավակայան։
Արագ փաստեր Բախում Զվարթնոց օդանավակայանում, Ամսաթիվ ...
Բախում Զվարթնոց օդանավակայանում | |||
---|---|---|---|
Մաս Արցախյան շարժմանը | |||
Ամսաթիվ | հուլիսի 5, 1988 | ||
Վայր | Զվարթնոց միջազգային օդանավակայան, ՀԽՍՀ | ||
Հակամարտող կողմեր | |||
Կորուստներ | |||
Զոհեր | 1[1][2] | ||
Վիրավորներ | 36[1]–50[2] |
Փակել
Երբ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության հունիսի կոնֆերանսում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի պահանջները չընդունվեցին, Երևանում ցույցերի նոր ալիք բռնկվեց։ Խորհրդային կառավարությունը զորք ուղարկեց Երևան՝ իրավիճակը կարգավորելու։ Հազարավոր հայ ցուցարարներ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ Խորհրդային զորքին կանգնեցնելու համար։ Բախման ժամանակ Խորհրդային սպայի կրակոցից զոհվեց 22-ամյա լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանը[3], վիրավորվեց 36–50 մարդ[1][2]։ Իրադարձությունը Հայաստանում հակառուսականության տարածման պատճառ դարձավ[2][4]։