Արալեզ
From Wikipedia, the free encyclopedia
Արալեզ, Հարալեզ, հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ Արարատ լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզներն իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արալեզ (այլ կիրառումներ)
Ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զոհվեց, նրա հարազատները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա, հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան[1]։ Նման նախադեպ ըստ ավանդության արդեն եղել էր՝ արալեզները լիզել և վերակենդանացրել էին Արա Գեղեցիկին։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Արա լեռան ստորոտում (ներկայիս Հայքում՝ Արագածոտն մարզում), ըստ այլ տվյալների, պատմական արևմտյան Հայքի Վասպուրական աշխարհի Լեզք ավանում։
Ըստ ոմանց արալեզների հանդեպ հավատքը վկայում է հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում շան պաշտամունքի մասին։ Միջնադարում հայ գուսանների և ժողովրդական թատրոնի մասկակիցների մի մասը ներկայացումների ժամանակ շնաձև դիմակներ էր կրում։