Անկարա
From Wikipedia, the free encyclopedia
Անկարա (թուրքերեն՝ Ankara), Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք ստեղծման օրից՝ 1923 թվական, պատմականորեն հայտնի է Անգորա, Անկիրա անուններով։ Անկարան, որը ունի 4,587,558 բնակչություն բուն քաղաքում (2014), իսկ 5,150,072 Անկարայի մարզում[2] (2015), Թուրքիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է կայսերական մայրաքաղաք Ստամբուլից հետո։
Մետրոպոլիտեն քաղաք Թուրքիայում Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք | ||
---|---|---|
Անկարա | ||
թուրքերեն՝ Ankara | ||
Ժամացույցի ուղղությամբ վերևից Սյողութօզու բիզնես շրջան, Անըթքաբիր, Երիտասարդության այգի, Քըզըլայ հրապարակ, Քոջաթեփե մզկիթ, Աթաքուլեի աշտարակ | ||
Երկիր | Թուրքիա | |
Քաղաքապետ | Մանսուր Յավաս, (CHP) | |
Մակերես | 24,521 կմ² կմ² | |
ԲԾՄ | 938 մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 5,445,026[1] մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 312 | |
Փոստային ինդեքս | 06xxx | |
Փոստային դասիչ | 06000–06999 | |
Ավտոմոբիլային կոդ | 06 | |
Պաշտոնական կայք | ankara.bel.tr ankara.gov.tr | |
Մականուն | Թուրքիայի սիրտը | |
| ||
1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որը Քեմալական պատերազմների տարիներին դարձել է Աթաթուրքի և Թուրքիայի ազգայնամոլական շարժման կենտրոնը։ 1923 թվականի Թուրքիայի Հանրապետության ստեղծման օրվանից Անկարան նրա մայրաքաղաքն է եղել՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո փոխարինելով Ստամբուլին։ Անկարան ունի նաև առևտրական և արդյունաբերական քաղաքի նշանակություն՝ լինելով Թուրքիայի կարևոր ճանապարհների և երկաթուղային ցանցերի կենտրոնում։ Քաղաքի անվամբ են կոչում անգորական բուրդը, որը ստանում են անգորական նապաստակներից, անգորական երկարամազ այծը, անգորական կատուն։ Այս տարածքը հայտնի է նաև իր դեղձերով, մեղրով և մուսքաթ խաղողով։ Չնայած նրան, որ Անկարան գտնվում է Թուրքիայի ամենաչոր հատվածներից մեկում և հիմնականում շրջապատված է տափաստանի բուսականությամբ, այն կարող է համարվել կանաչ քաղաք յուրաքանչյուր քաղաքացուն հասնող կանաչի չափով՝ 72 մ²[3]։
Անկարան հին քաղաք է, որտեղ կան խեթական, փռյուգիական, հելլենական, հռոմեական, բյուզանդական և ի վերջո օսմանյան հնագիտական հուշարձաններ։ Քաղաքի պատմական կենտրոնը 150 մետր բարձրություն ունեցող մի բլուր է, որը գտնվում է Անկարա գետի ձախ ափին, որը Սաքարյա գետի վտակն է։ Բլրի վրա շարունակում են մնալ հին միջնաբերդի ավերակները։ Քաղաքում կան բավականին լավ պահպանված օրինակներ հռոմեական և օսմանյան ճարտարապետությունից, օրինակ՝ մ.թ.ա. 20 թվականով թվագրվող Ավգուստոսի տաճարը։