Ֆրանսիական վերածնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական վերածնունդ (ֆր.՝ Renaissance française), պատմաբանների, մշակութաբանների և արվեստագետների կողմից օգտագործվող տերմին, որով նկարագրվում են Ֆրանսիայի մշակույթի և արվեստի նվաճումները, 15-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի սկիզբը։ Ֆրանսիական վերածնունդը կապված է համաեվրոպական վերածննդի հետ, որը ի հայտ է եկել Իտալիայում 14-րդ դարում։ Ֆրանսիական վերածնունդը սկսվում է 15-րդ դարի կեսերից, Իտալիա ֆրանսիական ներխուժման սկզբից, 1494 թվականին, Շառլ VIII-ի կառավարման տարիներից մինչև Հենրիխ IV-ի մահը, 1610 թվականը։
Վերածնունդ |
---|
Մշակույթը |
Ճարտարապետություն |
Երկրները |
Գերմանիա |
Ֆրանցիսկ I-ի (1515-1547 թթ.) և նրա որդի Հենրիխ II-ի (1547-1559 թթ.) կառավարման տարիները, որպես կանոն համարվում էին ֆրանսիական վերածննդի գագաթնակետը։ Հենրիխ II-ի մահից հետո երկիրը կառավարում էին նրա այրին Եկատերինա Մեդիչին և նրա որդիները Ֆրանցիսկ II-ը, Շառլ IX-ը և Հենրի III-ը, և չնայած վերածնունդը շարունակում էր զարգանալ, Ֆրանսիան տառապում էր հուգենոտների և կաթոլիկների միջև կրոնական պատերազմներից։
Վերածննդի ժամանակաշրջանում Ֆրանսիայի համար բնութագրական էր անսահմանափակ միապետության սկիզբը, մարդասիրության տարածումը, «նոր աշխարհի» բացահայտումները, տպագրության, ճարտարապետության, գեղանկարչության, քանդակագործության, երաժշտության, գիտության, ժողովրդական գրականության, վարվեցողության և հռետորական արվեստի նոր սեփական մեթոդների մշակումը և Իտալիայից փոխառումը։