Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա (ֆր.՝ Association internationale des maires francophones), ստեղծվել է 1979 թվականին 20 հիմնադիր քաղաքներում Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակի և Քվեբեկի քաղաքապետ Ժան Պելետիեի[1] նախաձեռնությամբ։ Այն քաղաքապետների միջև խորհրդատվությունների ֆորում և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված համագործակցության ցանց է, որն իրականացնում է ծրագրեր, որոնք նպաստում են բնակչության բարեկեցության բարելավմանը և քաղաքային կառավարման արդիականացմանը։
Արագ փաստեր Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա, Տեսակ ...
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | միություն |
Հապավում | AIMF |
Հիմնադրված | 1979 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ |
Կարևոր անձինք | Ժակ Շիրակ Ժան Պելետիե |
Կայք | aimf.asso.fr |
Փակել
Ասոցիացիան ղեկավարում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն[2], 2009 թվականից ՖՔՄԱ մշտական քարտուղարն է Պիեռ Բայլեն։