From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն (անգլ. Unofficial Football World Championships, կրճատ UFWC), աշխարհի ուժեղագույն ազգային հավաքականի որոշման ձև արհեստավարժ բռնցքամարտում և շախմատում կիրառվող համակարգով։ Ներկա պահին չեմպիոնն է Ուրուգվայի հավաքականը, որը 2015 թ. նոյեմբերի 17-ին հաղթելով Չիլիի հավաքականին, նվաճեց տիտղոսը։ Տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կկայանա 2016 թ. մարտի 24-ին Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գործող չեմպիոն | ||
---|---|---|
Ուրուգվայ | ||
Տիտղոսը նվաճվել է | ||
17 նոյեմբերի 2015։ | 3:0 մրցակից Չիլի, Աշխարհի առաջնության 2018 թ. ընտրական փուլի հանդիպում, «Սենտենարիո» մարզադաշտ, Մոնտեվիդեո | |
Տիտղոսի պաշտպանություն | ||
Հաջորդ տիտղոսային մրցախաղը | ||
24 մարտի 2016։ | Բրազիլիա, Աշխարհի առաջնության 2018 թ. ընտրական փուլի հանդիպում | |
Գաղափարը պատկանում է շոտլանդացի որոշ երկրպագուների, ովքեր կատակով պնդում էին, որ քանի որ 1967 թ. իրենց հավաքականը հաղթել է աշխարհի չեմպիոն Անգլիայի հավաքականին, ապա աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոնը Շոտլանդիայի հավաքականն է։
Տարիներ անց ստեղծվեց այդ իրադարձությունը լուսաբանող կայք, իսկ 2002 թ. ստեղծվեց հիմնադրամ, որի առաքելությունն է առաջնության անցկացման կանոնակարգումը։
Գաղափարը ողջունելի է ՖԻՖԱ-ի կողմից, սակայն որևէ օժանդակություն չի ստանում և տիտղոսը պաշտոնական կարգավիճակ չունի։
Ցայսօր չեմպիոնի կոչումը նվաճել է 48 հավաքական։
Առաջին միջազգային հանդիպումը աշխարհի առաջին ոչ պաշտոնական չեմպիոնին ի հայտ չբերեց՝ 1872 թ. նոյեմբերի 30-ին Հեմիլթոն Կրեսենտում կայացած Անգլիա- Շոտլանդիա մրցախաղում արձանագրվեց զրոյական ոչ-ոքի։ Հարցը լուծվեց երկրորդ միջազգային հանդիպման արդյունքով, որտեղ հանդիպեցին նույն թիմերը։ 1873 թ. մարտի 8-ին Օվալ Կենինգտոնում Անգլիայի հավաքականը հաղթեց 4։2 հաշվով և դարձավ աշխարհի առաջին ոչ պաշտոնական չեմպիոն։ Սակայն անգլիացիները երկար չպահպանեցին այդ տիտղոսը։ 1874 թ. շոտլանդացիները հասան փոխվրեժի՝ հաղթելով անգլիացիներին 2։1 հաշվով և խլեցին տիտղոսը։
Մինչ 1876 թ. տիտղոսը խաղարկվում էր բացառապես Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև անցկացվող մրցախաղերում։ 1876 թ. պայքարին միացավ Ուելսի հավաքականը, 1882 թ.՝ Իռլանդիայի հավաքականը։ Սակայն մինչև 1903 թ. մարտը չեմպիոն էին դառնում միայն Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականները։ 1903 թ. մարտին Իռլանդիայի հավաքականը հաղթեց Շոտլանդիայի հավաքականին 2։0 հաշվով։ 1907 թ. մարտին, 1։0 հաշվով հաղթելով, առաջին անգամ տիտղոսը նվաճեց Ուելսի հավաքականը։ Հաջորդ տարի Շոտլանդիայի հավաքականը վերադարձրեց տիտղոսը և երկու տարի պահպանեց այն գլխավորապես միջազգային խաղեր չանցկացնելու շնորհիվ։
Մինչև 1909 թ.՝ 37 տարի շարունակ, տիտղոսը խաղարկվում էր բացառապես բրիտանական չորս հավաքականների միջև։ 1909 թ. վերջին Անգլիայի հավաքականը կրկին վերադարձրեց տիտղոսը և պահպանեց այն Բրիտանական կղզիներից դուրս գտնվող երկրների հավաքականների դեմ մրցախաղերում՝ մրցաշրջագայության ժամանակ հաղթելով Հունգարիայի և Ավստրիայի հավաքականներին։ Հունգարիայի հավաքականի հետ հանդիպումը վերջինն էր Էվելին Լինթոտի համար, ով 1916 թ. զոհվեց Սոմմա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ավստրիացիների նկատմամբ տարած հաղթանակից հետո մինչև 1921 թ. բրիտանական հավաքականներից և ոչ մեկը ոչ բրիտանական հավաքականների հետ հանդիպում չի անցկացվել և այդ ընթացքում տիտղոսը խաղարկվել է բացառապես բրիտանական հավաքականների միջև։
1923 թվականից սկսյալ, Իռլանդիայի բաժանումից հետո, հավաքականը սկսեց հանդես գալ որպես Հյուսիսային Իռլանդիայի հավաքական։ 1927 թ., 2։0 հաշվով հաղթելով Անգլիայի հավաքականին, թիմը առաջին անգամ նվաճեց տիտղոսը։
Բրիտանական կղզիների 4 հավաքականներից (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա) և ոչ մեկը չմասնակցեց աշխարհի գավաթի առաջին երեք (1930, 1934, 1938) խաղարկություններին, ինչի արդյունքում տիտղոսը մնաց Բրիտանիայում։
Առաջնությունում խաղարկվում է Չարլզ Ուիլյամ Էլքոքի գավաթը։ Այն անվանված է միջազգային հանդիպումների նախաձեռնող Չարլզ Ուիլյամ Էլքոքի պատվին։
Չարլզ Ուիլյամ Էլքոքը ֆուտբոլիստ էր, մրցավար, միևնույն ժամանակ Անգլիայի ֆուտբոլային միության քարտուղար։ Հենց նրա նախաձեռնությամբ 1872 թ. Անգլիայի հավաքականը ուղևորվեց Շոտլանդիա՝ առաջին միջազգային հանդիպումն անցկացնելու համար։ Նա վնասվածքի պատճառով բաց թողեց այդ խաղը, այդուհանդերձ մասնակցեց դրան մրցավարի կարգավիճակով։ Ավելի ուշ՝ 1875 թ. նա մասնակցեց տիտղոսային մրցախաղի (կրկին Շոտլանդիայի հավաքականի դեմ) և դարձավ գոլի հեղինակ։
Առայժմ գավաթը գոյություն ունի պատկերի ձևով, որն առաքվում է հաղթող հավաքականներին։
Առաջնության թալիսմանը փոքր կանաչ դինոզավր է՝ Հյու անունով։ Դա պատճառաբանվում է նրանով, որ ինչպես մրցաշարն է հնագույնը բոլոր հնարավոր միջազգային մրցաշարերից, այնպես էլ դինոզավրն է հնագույնը կենդանիներից։
Առաջնությունում կիրառվում է մասնակից հավաքականների դասակարգման ցուցակ։
Ցուցակի կազմման և վարման կանոններն են.
Հիմնական հոդված՝ Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության տիտղոսային մրցախաղերը
Հիմնական հոդված՝ Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության ժամանակագրությունը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.