From Wikipedia, the free encyclopedia
Ֆելյաններ կամ Ֆեյյաններ (ֆր.՝ feuillants), քաղաքական խմբավորում Ֆրանսիայում, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆելյանները նիստերը գումարում էին մի ժամանակ ֆելյանների կուսակրոն միաբանությանը պատկանած դահլիճում (այստեղից էլ նրանց անվանումը, Ֆելյանների ակումբի լրիվ անվանումը՝ «Ֆելյանների մոտ նիստեր գումարող սահմանադրության բարեկամների ընկերություն»)։ Ֆելյանների ակումբը ստեղծել էին սահմանադրական-միապետական բուրժուազիայի և լիբերալ ազնվականության ներկայացուցիչները, որոնք դուրս են եկել Յակոբինյան ակումբից՝ համաձայն չլինելով թագավորին գահընկեց անելու 1791 թվականի հուլիսի 16-ին նրանց ընդունած որոշման հետ։ Ֆելյանների ղեկավարներից էին Ժիլբեր Լաֆայեթը, Անտուան Բարնավը, Ալեքսանդր Լամետը, Ադրիեն Դյուպորը։
1791 թ. հոկտեմբերից մինչև միապետության տապալումը (1792 թ. օգոստոսի 10) ֆելյանները փաստորեն կառավարող կուսակցություն էին Սահմանադիր և Օրենսդիր ժողովներում։ Արտահայտել են խոշոր բուրժուազիայի շահերը, դեմ էին հանրապետությանը, ձգտում էին 1791-ի ցենզային սահմանադրության շրջանակներում ամրապնդել սահմանադրական միապետությունը։ Միապետության տապալումից հետո ֆելյանների ակումբը դադարել է գոյություն ունենալուց, անցել է հակահեղափոխության կողմը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելյաններ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 625)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.