գերմանացի, հրեա կոմպոզիտոր և դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (գերմ.՝ Jakob Ludwig Felix Mendelssohn Bartholdy, փետրվարի 3, 1809[1][2][3][…], Համբուրգ, Հռենոսյան միություն[4] - նոյեմբերի 4, 1847[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4]), գերմանացի, հրեա կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտության մեջ ռոմանտիկ ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Ստեղծել է ամենատարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ՝ օրատորիաներ, սիմֆոնիաներ, համերգային նախերգանքներ, դաշնամուրի և ջութակի համար գրված կոնցերտներ, կամերային-անսամբլային գործիքային երաժշտական երկեր, տրիոներ, կվարտետներ, կվինտետներ, օկտետներ և այլն։ Հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված Մենդելսոնի քայլերգ)։
Ֆելիքս Մենդելսոն | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Felix Mendelssohn Bartholdy |
Ծնվել է | փետրվարի 3, 1809[1][2][3][…] Համբուրգ, Հռենոսյան միություն[4] |
Երկիր | Սաքսոնիայի թագավորություն և Համբուրգ |
Մահացել է | նոյեմբերի 4, 1847[1][2][3][…] (38 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Գերեզման | cemeteries at Hallesches Tor |
Ժանրեր | օպերա, դասական երաժշտություն և սիմֆոնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, նկարիչ և գրող |
Գործիքներ | երգեհոն, դաշնամուր և ջութակ |
Աշխատավայր | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Կրթություն | HU Berlin |
Անդամակցություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Ամուսին | Cécile Mendelssohn Bartholdy? |
Պարգևներ | |
Կայք | mendelssohn-stiftung.de/de/ |
Ստորագրություն | |
Felix Mendelssohn Վիքիպահեստում |
Ֆելիքս Մենդելսոնի դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է մայրը։ Կոմպոզիցիայի և դաշնամուրի դասեր է առել նաև ժամանակի հայտնի երաժիշտներից։ 9 տարեկանից ելույթներ է ունեցել, հռչակվել որպես վիրտուոզ դաշնակահար, իսկ 11 տարեկանից ստեղծագործել է։ 1829 թվականից Մենդելսոնը համերգներով շրջագայել է Անգլիայում, Շոտլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր։ Նույն թվականին Բեռլինում նրա ղեկավարությամբ կատարվել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը՝ սկիզբ դնելով Բախի գրեթե մոռացված ժառանգության վերագնահատմանը։ Մենդելսոնի գլխավորությամբ բազմաթիվ համերգներ են կազմակերպվել Դյուսելդորֆում և Լայպցիգում։
1835 թվականից եղել է «Գևանդհաուզ» նվագախմբի դիրիժորը։ 1841 թվականին կոմպոզիտորին հրավիրել են Բեռլին՝ աշխատելու։ Մեկ տարի անց վերադարձել է Լայպցիգ։ 1843 թվականին հիմնել է Գերմանիայում առաջին կոնսերվատորիան, ղեկավարել կոմպոզիտորական լայպցիգյան դպրոցը։ Չնայած, որ ռոմանտիկ նոր միտումներին, նրա արվեստը միաժամանակ սերտորեն կապված է 18-19-րդ դարերի դասական երաժշտության ավանդույթներին։ Ժանրային վառ երանգավորում ունեն Մենդելսոնի «Շոտլանդական» և «Իտալական» սիմֆոնիաները։ Նա հիմք է դրել նաև սիմֆոնիկ երաժշտության նոր ժանրի՝ ռոմանտիկական ծրագրային կոնցերտային նախերգանքի («Ամառային գիշերվա երազը», «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն», «Հեբրիդներ» կամ «Ֆինգալյան քարայր» և այլն)։
Համաշխարհային հռչակ են վայելում նրա Ջութակի կոնցերտը, դաշնամուրի 2 կոնցերտները, հատկապես «Երգեր առանց խոսքի» նուրբ մանրանվագները։ Մենդելսոնը գրել է նաև 5 սիմֆոնիա, լարային անսամբլներ, կանտատներ, երգեր և ռոմանսներ։ Գերմանական օրատորիայի պատմության մեջ արժանի տեղ ունեն նրա «Պողոս» և «Եղիա» գործերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.