From Wikipedia, the free encyclopedia
Օքսիդացում և վերականգնում, օքսիդացման–վերականգնման ռեակցիաներ, օքսիդավերականգնման ռեակցիաներ, քիմիական ռեակցիաներ։
Ուղեկցվում են ռեակցող նյութերի մեջ մտնող ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ՝ ռեագենտներից մեկի ատոմից (վերականգնիչ) մյուսի ատոմին (օքսիդիչ) էլեկտրոնների անցման շնորհիվ։ Օրինակ,
(աջից՝ վերևում նշված թվերը ցույց են տալիս ատոմների օքսիդացման աստիճանները)։ Որպես օքսիդիչներ լայնորեն կիրառվում են 02, H202, հալոգեններ, HN03,KMnՕ4 K2Cr2Օ7 և այլն, վերականգնիչներ՝ С, Н2, H2S, Տ02, Տռ2+-ի և Fe+2-ի միացություններ և այլն։ Տարբերում են օքսիդավերականգնման ռեակցիաների հետևյալ տեսակները, միջմոլեկուլային (վերևում բերված օրինակը), ներմոլեկուլային, երբ օքսիդացող և վերականգնվող ատոմները գտնվում են միևնույն նյութի մեջ․
ինքնաօքսիդացում–ինքնավերականգնում (կոչվում է նաև ապահամամասնացում՝ դիսպրոպորցիոնացում)՝ արդյունքում առաջացող նյութերը պարունակում են միևնույն քիմիական տարրի ատոմներ՝ տարբեր օքսիդացման աստիճաններով․
ինքնաօքսիդացում (աուտոօքսիդայում)՝ օդի թթվածնով օրգանական նյութերի ռադիկալաշղթայական օքսիդացում, որպես միջանկյալ նյութ հիդրոպերօքսիդների առաջացմամբ։ Այն նյութը կամ տարը,որը վերցնում է էլեկտրոն վերականգնվում է, կոչվում է օքսիդիչ կամ օքսիդացնող։
Reduction
Oxidant + e– ⟶ Product
(Electrons gained; oxidation number decreases)
Oxidation
Reductant ⟶ Product + e–
(Electrons lost; oxidation number increases)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 605)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.