From Wikipedia, the free encyclopedia
Օրինյակի մշակույթ, ուշ պալեոլիթի վաղ շրջանի հնագիտական մշակույթ։ Անվանվել է ըստ Օրինյակ քարայրի (Ֆրանսիայի Վերին Գարոն դեպարտամենտում) պեղումների։
Ֆրանսիայում այն թվագրվում է մ․ թ․ ա․ 33000-19000 տարի։ Հաջորդել է մուստիերյան մշակույթին, որի հետ օրգանական կապ չունի (հավանաբար ոչ թե արևմտաեվրոպական, այլ ներմուծված մշակույթ է)։
Նախորդել է սոչյուտրեյան մշակույթին։ Տարածված է եղել Արմևմտյան և Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում։ Օրինյակի մշակույթին բնորոշ են կայծքարե շեղբերը, քերիչները, զարգացած ոսկրամշակությունը (մասնավորապես՝ նիզակների ոսկրե շեղբերը), հարաբերականորեն՝ նաև կերպարվեստը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրինյակի մշակույթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 596)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.