From Wikipedia, the free encyclopedia
Օրանգուտան (լատին․՝ Pongo, մալայերեն orang-utan – անտառային մարդ), խոշոր մարդանման կապիկ։Ունի 2 ենթատեսակ։
Օրանգուտան | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օրանգուտան Բեռլինի կենդանաբանական այգում | ||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pongo | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Սեռական երկձևությունը լավ է արտահայտված։ Կալիմանտան կղզու օրանգուտանի արուի զանգվածը մինչև 189 կգ է, էգերինը 81 կգ։ Առանձին անհատներ ունեն մինչև 200–250 կգ զանգված։ Սումատրա կղզու օրանգուտանի ներկայացուցիչներն ավելի փոքր են։
Մազածածկը կոշտ է, կարմրաշիկավուն, երկար, հատկապես ուսերին և ձեռքերի վերին մասում։ Դեմքը մերկ է, լայն, ականջները՝ փոքր։ Գանգը բարձր է, ուղեղի ծավալը 400–500 սմ3։
Պոչ և նստատեղային կոշտուկներ չունեն։ Ձեռքերը շատ երկար են (բացված վիճակում մինչև 3մ), ափը լայն Է, երկար, ետ զարգացած մեծ մատով։ Ոտքերը համեմատաբար կարճ են, ոտնաթաթը նեղ՝ երկար մատներով, կառչող։
Ապրում են ճահճոտ անտառներում, ծառերի վրա։ Գետնի վրա քայլում են 4 վերջույթներով։ Լինում են ոչ մեծ խմբերով, գիշերելու համար բներ են պատրաստում։ Սնվում են պտուղներով, թռչունների ձվերով։
Սեռահասուն են դառնում 10–12 տարեկանում։ հղիությունը 275 օր է, ծնում են 1 ձագ (1200–1600 գ), որը մինչև 3–4 տարի սնվում է մոր կաթով։ Ազատության մեջ ապրում են մինչև 30 տարի։ Որպես հազվադեպ անհետացող կենդանի գրանցված են բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանգուտան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանգուտան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 582)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.