Օտարերկրյա քաղաքացի
անձ որևէ երկրում, որը չունի քաղաքացիություն / From Wikipedia, the free encyclopedia
Օտարերկրյա քաղաքացի է համարվում այն ֆիզիկական անձը, որի քաղաքացիությունը չի համընկնում այն երկրին, որտեղ նա գտնվում է։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օտարերկացիների նկատմամբ կարող է տարածվել ազգային ռեժիմը (երբ նրանք օգտվում են նույն իրավունքներից, ինչ պետության քաղաքացիները), ամենամեծ առավելությունների ռեժիմը (երբ բոլոր օտարերկրացիներին, առանց խտրականության, տրվում են հավասար իրավունքներ) կամ հատուկ ռեժիմը (երբ նրանք օգտվում են միայն որոշակիորեն սահմանված իրավունքներից)։
Որևէ երկրում օտարերկրացիների իրավական ռեժիմը կարգավորող հիմնական ակտերն են տվյալ երկրի սահմանադրությունը, օտարերկրացիների իրավական դրության մասին օրենքները, ինչպես նաև կնքված միջազգային համաձայնագրերը։ Օտարերկրացիների նկատմամբ կարող են սահմանվել պատասխան սահմանափակումներ, եթե նրանց երկրներում սահմանափակումներ են սահմանված հյուրընկալող երկրի քաղաքացիների նկատմամբ։
Ըստ Հայաստանի օտարերկրյա քաղաքացիների մասին օրենքի օտարերկրյա քաղաքացիներ են համարվում նաև քաղաքացիություն չունեցող անձինք։